Zipline + Լաստիվեր
Միայն այս կիրակի (6.11.16) հնարավորություն ունեք Zipline-ով թռնելու զեղչված գնով: Այս անգամ թռիչքը կարժենա 14 500 դրամ, 19 000-ի փոխարեն:
Գնում ենք Ենոքավան Zipline-ով թռչելու և այնուհետև կիրականացնենք քայլարշավ դեպի Լաստիվեր:
Այսօր Zipline-ը արկածային տուրիզմի ամենաարագ զարգացող ուղղություններից է ողջ աշխարհում: Առաջին անգամ Հայաստանում հնարավորություն ունենք զգալու zipline-ի անմոռանալի թռիչքն ու ադրենալինը և Խաչաղբյուրի կիրճի գեղեցկությունը թռչնի թռիչքի բարձրությունից:
Zipline-ի մասին պատկերացում կազմելու համար դիտեք տեսանյութը
Մեր նախորդ Zipline-ների տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Ուշադրություն
Ո՞վ կարող է թռչել Zipline-ով:
Տարիք՝ 14 +, հասակ՝ 140 սմ + , քաշ 100 կգ-ից ոչ ավել
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր, դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 7:00
Մասնակցության արժեքը` 14 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է
Տրանսպորտը
Ուղեկցորդի ծառայությունը
Zipline թռիչք բոլոր 6 ճոպաններով
Լաստիվերի մուտքավճարը
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրը ժամը 12:00, վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 հեռախոսահամարով կամ գրեք ֆեյսբուքում
Տեղերը սահմանափակ են: