Եղնասար
Եղնասար լեռը գտնվում է Արեգունու լեռներում՝ Ծովագյուղից 3 կմ հյուսիս։ Բարձրությունը 2599 մետր է։ Գագաթից բացվում է տեսարան դեպի Սևանա լիճը։ Եղնասարի հարավարևելյան լանջին է գտնվում Կակաչ լիճը։
Արեգունու լեռները հանդիսանում են Փամբակի լեռների հվ-արլ. շարունակությունը` Սևանի լեռնանցքից հվ-արլ. մինչև Քաշաթաղ գագաթը, եզերում է Սևանա լիճը հս-արլ. կողմից: Չնայած իր բավականին մեծ բացարձակ բարձրությանը, հարավահայաց դիրքադրության շնորհիվ Սևանի ավազանում ամենից շուտն է ազատվում ձյան ծածկույթից:
Լուսանկարները՝ Արամ Տոնոյանի