Եղջերվասար
Եղջերվասարը գտնվում է Տավուշի մարզում՝ Արեգունու լեռների հս-արմ մասում, բարձրությունը՝ 2559 մ: Եղջերվասարի հս-արլ. լանջից է սկիզբ առնում Աղստևի աջ՝ Քռսնաջուր վտակը: Լեռան լանջերը ծածկված են քարակույտերով և մերձալպյան բուսականությամբ, իսկ գագաթին նկատվում է ալպյան գորգերի բուսականության փոքր կղզի: Եղջերվասարը կազմում է Դիլիջան ազգային պարկի մի մասը:
Լուսանկարները՝ Հրանտ Խաչատրյանի, Հրաչուհի Այվազյանի, Սասուն Դանիելյանի և Տիգրան Շահբազյանի