15 պատճառ, թե ինչո՞ւ պետք է մասնակցել ArmGeo-ի արշավներին
ArmGeo-ի արշավներին մասնակցելու մի շարք առավելություններն են՝
- Մասնագիտացված ենք արշավների և լեռնագնացության բնագավառում:
- Արդեն իսկ կազմակերպել ենք ավելի քան 3 000 քայլարշավ Հայաստանում, Վրաստանում, Արևմտյան Հայաստանում և մի շարք այլ երկրներում:
- Կազմակերպում ենք 5000+ վերելքներ, որոնցից են՝ Արարատը, Էլբրուսը, Կազբեկը, Դեմավենդը և Կիլիմանջարոն։ Բարձրալեռնային արշավներ ենք կազմակերպում նաև Նեպալում, դեպի՝ Էվերեստի բազային ճամբար։
- Մեր արշավներին տարեկան մասնակցում է ավելի քան 5 000 արշավական:
- Խումբը ղեկավարում են միայն փորձառու լեռնային ուղեկցորդներ, որոնք անցնում են հավելյալ նախապատրաստություն մեր կողմից կազմակերպվող արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթացների շրջանակում։
- Կարևորելով խմբի անվնտանգությունը և արշավի ճիշտ կազմակերպումը՝ մեր խմբերում միշտ լինում է հետնապահ։
- Մեր արշավների յուրահատկությունը կայանում է նաև նրանում, որ հաճախ ենք ունենում էքսպեդիցիոն արշավներ դեպի անհայտ վայրեր, որոնց մասին ոչ մի տեղեկություն չկա:
- Բարձրացել ենք Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները, որն ընթացքում վերածվել է «Մերն է» նախագծի։
- Տարածում ենք Հայաստանի տեղանունների միայն հայկական անվանումները, դուրս մղելով նախկինում օգտագործվող օտարները:
- Առավոտյան ուշացողներին չենք սպասում՝ այդպիսով կարևորելով արշավային կարգապահությունը։
- Մենք ունենք արշավային ստանդարտներ, որոնց հետևելը օգնում է Ձեզ արշավներին ավելի հեշտ մասնակցելու հարցում:
- Կազմակերպում ենք սեմինարներ և վեբինարներ ուսուցողական նպատակով:
- Մեր արշավները մարդկանց աճելու տեղ են տալիս՝ թեթև արշավներից մինչև մեծ բարձունքներ:
- Լեռնային արահետների վրա քայլում ենք շարքով:
- Խմբի անդամների մեծ մասը փորձառու արշավականներ են, որոնք ցանկացած պահի պատրաստ են կիսվել իրենց փորձով և իրենց օգնությունը առաջարկել սկսնակ արշավականներին:
Մեր արշավների ժամանակացույցին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով – Արշավներ։