info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ինչ է բաֆը և ինչպես այն կրել

Ինչ է բաֆը

Ինչ է բաֆը

Բաֆը վերջին շրջանում դարձել է շատ մոդայիկ աքսեսուար ակտիվ հանգստի և սպորտի սիրահարների շրջանակներում: Եվ դա պարզապես ցուցամոլություն չէ, այլ բավականին պրակտիկ, գլխարկին, շարֆին, ենթասաղավարտին փոխարինող միջոց: Եվ այսպես, եկեք պարզենք, թե ինչ է բաֆը։ Բաֆն էլաստիկ կտորից անկար եղանակով պատրաստած բազմաֆունկցիոնալ շարֆ է:

Բաֆի օգտագործման եղանակները

Այն ստեղծվել է 90-ականների սկզբին իսպանացի մի մոտոցիկլիստի կողմից, ով իր ընտանեկան կարի արտադրամասում փորձում էր ստեղծել շարֆ, որը հարմար կլիներ կրել սաղավարտի տակից: Արդյունքում երկար փորձարկումներից հետո նա ստացավ ժամանակակից բաֆը: Բաֆերը շատ արագ մեծ ճանաչում և պահանջարկ ստացան ամբողջ աշխարհում, և բազմաթիվ ընկերություններ սկսեցին արտադրել դրանցից:

Բաֆերը կարող են լինել ինչպես բարակ կտորից, այնպես էլ ֆլիսային ուժեղացումով՝ ցուրտ եղանակների համար: Հագնում եք այն հետևյլ կերպ՝ ֆլիսե մասը դեպի պարանոց, իսկ բարակ հատվածով ծածկում եք դեմքը՝ պաշտպանելով այն քամուց:

Եթե դուք արշավական եք, լեռնագնաց, վարում եք հեծանիվ, մոտոցիկլետ, սահում դահուկներով կամ սնոուբորդով, ապա բաֆը ձեզ հաստատ պետք կգա։

Այժմ երբ գիտեք, թե ինչ է բաֆը, կարող եք ծանոթանալ այն կրելու եղանակներին:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին