2016 թ.-ի նոյեմբերի 3-ին, Էլիտ Պլազա բիզնես կենտրոնումտեղի ունեցավ Հայաստանի ջրերը սեմինար: Այն վարում էր աշխարհագրագետ, Հայկական աշխարհագրական նախագծի հիմնադիր, Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի վարչության անդամ՝ Տիգրան Շահբազյանը:
Սեմինարի հիմնական նպատակն էր իրազեկել մարդկանց Հայկական լեռնաշխարհի տեղի, դիրքի, սահմանների մասին և ներկայացնել Հայկական լեռնաշխարհի ջրագրական հուշարձանները:
Սեմինարի ընթացքում խոսվեց նաև Հայաստանի ջրերի և քաղաքակրթության կապի մասին: Հայաստանի գետերը, լճերն ու ջրվեժները ունեն մեծ տուրիստական պոտենցիալ,սակայն ունենք ճանաչողության խնդիր: Խոսվեց նաև ջրերի տուրիստական պոտենցիալի մասին:
Հանդիպման երկրորդ մասում դիտեցինք Անի Եղիազարյանի «Կաթիլներս» ֆիլմը:
Նոյեմբերի 3-ը Թռչկանի հաղթանակի օրն է: 5 տարի առաջ հենց այս օրը որոշում կայացվեց կասեցնել ՀԷԿ-ի շինարարությունը, որի կառուցման արդյունքում վերանալու էր Հայաստանի ամենամեծ ջրվեժը՝ Թռչկանը: Ֆիլմը պատմում է Թռչկանի ջրվեժի պահպանման համար մղվող պայքարի մասին:
Լուսանկարները՝ Նորայր Հովհաննիսյանի և Հրաչուհի Այվազյանի
Բլոգ Հայաստանի մասին