Վուլկան լեռը գտնվում է Լոռու մարզում: Փամբակի լեռնաշղթայի անանուն գագաթներից է՝ 2800 մ բարձրությամբ: Քարտեզների վրա այս լեռան անունը նշված չէ: Լեռը պարզ երևում է Ֆիոլետովո գյուղից: Տեղի մոլոկանները լեռանը Վուլկան են անվանում: Ես փորձեցի ճշտել լեռան իրական անունը, բայց ոչինչ գտնել չհաջողվեց և քանի որ քարտեզով այն անվանակոչված չէ ուրեմն մենք էլ այսուհետ կօգտագործենք Վուլկան անունը: