Ողջաբերդի քարայրները
Դարեր առաջ այս քարայրներում մարդիկ են ապրել: Ողջաբերդի բնակատեղիի հիմնական համալիրները վերաբերում են 12-14-րդ դարերին: Այս քարայրների մասին հատուկ հետազոտություն հայտնի չէ:
Ընդհանրապես Ազատի միջին հովտում նման բնակատեղիներ շատ կան, առաջացման հիմնական պատճառները դեռ պարզ չեն: Հավանական է, որ դրանք ավելի ինտենսիվ զարգացում են ունեցել 14-րդ դարից սկսած, երբ մոնղոլական իշխանությունը սկեց քայքայվել և քաղաքական վիճակն ապակայունանալ: Ուշագրավ է, որ այս նույն ժամանակ սկսում են լայն տարածում գտնել նաև ժայռափոր եկեղեցական և դամբարանային կառույցները, ժայռերի խաչքարայնացումը:
Լուսանկարները` Կարապետ Սահակյանի և Տիգրան Շահբազյանի