info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վարդենիս լեռ

Վարդենիս լեռ

Վարդենիս լեռ

Վարդենիսի լեռնաշղթան ունի մերձզուգահեռականի ուղղություն և Սևանա լիճը եզերում է հարավից:: Երկութությունը՝ 78 կմ է: Ենթարկվել է տեկտոնական բարձրացման և ծածկված է երիտասարդ լավաներով:

Լեռնաշղթան անհամաչափ կառուցվածք ունի:  Հյուսիսային լանջերը երկար են և փոքրաթեք,  մեղմ աստիճաններով իջնում են դեպի Սևանա լիճ: Այլ են հարավային լանջերը, նախ  կարճ են, և խիստ մասնատված են գետահովիտներով, որի պատճառը էրոզիան է:

Արփայի հովիտ

Վարդենիսի լեռնշղթայի մի երկար բազուկ իջնում է դեպի Արփայի հովիտ, որի վրա Վայոցասար հրաբուխն է: Նրա խառնարանը շատ լավ է պահպանվել: Լեռնաշղթայի կատարային մասում է գտնվում Վարդենիս էքստրուզիվ կոնը: Վարդենիս լեռը հանդիսանում է Վարդենիսի լեռների ամենաբարձր կետը (3522 մ):

Լեռնաշղթայի արևելյան մասում առաջացել է փակ գոգավորություն (Ալ լճերի շրջանում), որը ծածկված է մերձալպյան ու ալպյան մարգագետիններով:

Վարդենիսի լեռների հյուսիսային լանջերից է սկիզբ առնում Սևանի ավազանի Արգիճի գետը:

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում