Վարագ լեռ
Հատված «Այրվող Այգեստանները» գրքից
Վարագ լեռն ունի մի քանի գագաթներ, որոնցից ամենաբարձրը Աստղկաբերդն է: Հնագույն ժամանակներում այստեղ գոյություն է ունեցել Աստղիկ աստվածուհուն նվիրված հեթանոսական մեհյան, որի մնացորդները նշմարվել են մինչև նոր ժամանակները: Քանի որ Աստղիկը եղել է Վահագնի տարփուհին, ապա մեհյանը կոչվել է նաև Վահագնի անունով:
Վարագ լեռան առասպելը
Վարագա սարից հրաշալի երևում է արևի ծագելը արևելքից: Նախ լեռան տակից ելնում են տասներկու սևամորթ ծառաներ և լուսեղեն ճիպոտներով ճառագայթաձև զարկում են լեռանը:
Լեռը ցածրանում է, և նրան շրջապատող բոլոր սարերը նույնպես խոնարհում են գլուխները: Արևն իր երեսը լվալու ժամանակ, ջուրը ցողելով, սրսկում է սարերին և դաշտերին:
Բոլոր հավքերը վեր են թռչում այդ սրսկումից, արթնանում են և իրենց ձայն – մեղեդիով լցնում աշխարհը: Վերջապես բարձրանում է ոսկեգլուխ հրեղեն արևը…
Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Գևորգ Հարոյանի, Դավիթ Միրզոյանի և Տիգրան Շահբազյանի