Ուրասար լեռը գտնվում է Լոռվա և Շիրակի մարզերի սահմանագլխին: Բազումի լեռների ամենաբարձր կետն է՝ բարձրությունը 2992 մետր: Լեռան հվ-արմ. լանջից է սկիզբ առնում Չիչկան գետի ձախ՝ Ձորաշեն վտակը, իսկ հս.-արլ. Լանջին է գտնվում Պաղաղբյուրը: Ուրասարի լանջերը զառիթափ են, մասնատված և ծածկված ալպյան մարգագետիններով:
Մենք վերելքը սկսել ենք Շիրակի մարզի Ձորաշեն գյուղից: Գյուղից մինչև գագաթ հարաբերական բարձրությունը մոտ 1000 մետր է:
Լուսանկարները՝ Նորայր Հովհաննիսյանի, Միքայել Կոստանյանի, Գևորգ Ղազարյանի և Տիգրան Շահբազյանի