Հայաստանի ռելիեֆի ձևերը
Ռելիեֆ
Ռելիեֆ է կոչվում երկրի վրա գտնվող ձևով և ծագումով իրարից տարբեր բոլոր անհարթությունների ամբողջությունը: Դրանցից են բլուրները, լեռները, հարթավայրերը, հովիտները, որոնց անվանում են ռելիեֆի կամ մակերևույթի ձևեր: Ստորև ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ռելիեֆի ձևերը:
Բլուր
Երկրի համեմատաբար հարթ տարածքներից 200 մ-ից պակաս, մեղմ ուրվագծով ռելիեֆի բարձրացող մաս, որն առանձնանում է մեղմաթեք լանջերով, բոլորակ գագաթով և թույլ արտահայտված ստորոտով:
Բլրաշար
Խիստ քայքայված, երկարավուն, ցածրադիր լեռնաշղթա:
Լեռ
Երկրի համեմատաբար հարթ տարածքներից 200 մ-ից ավելի ռելիեֆի կտրուկ բարձրացող մաս, որն առանձնանում է լանջի նկատելի թեքությամբ, ինչպես նաև լեռնահամակարգերի, լեռնաշղթաների առանձնացվող գագաթները:
Պիկ
Լեռան ուղղաձիգ լանջերով սրածայր գագաթ:
Լեռնահամակարգ
Նույն ծագումնաբանություն ունեցող լեռնաշղթաների, լեռնազանգվածների, բարձրավանդակների, միջլեռնային իջվածքների և հովիտների տարածական ամբողջություն:
Լեռներ
Մեկից ավելի լեռնաշղթաների և առանձնացված գագաթների ընդհանրություն:
Լեռնաշղթա
Տեսանելի ջրբաժանով և երկու համեմատաբար զառիթափ հակադիր լանջերով, խիստ արտահայտված որոշակի ուղղությամբ ձգվող լեռնային բարձրացում:
Լեռնազանգված
Գրեթե նույն երկարություն և լայնություն ունեցող մեկուսացված լեռնահամակարգի տեղամաս։
Օրինակ՝ Արագած, Արա:
Լեռնավահան
Նորագույն հրաբխականության ընդարձակ վահանաձև ուռուցիկ ռելիեֆի ձև, օրինակ՝ Ջավախքի, Գեղամա:
Լեռնաշխարհ
Լեռնաշղթաների, առանձին լեռնազանգվածների, սարահարթերի, միջլեռնային գոգավորությունների բարդ միացությունների ընդարձակ լեռնային շրջան։
Օրինակ՝ Հայկական, Իրանական:
Լեռնաճյուղ, Լեռնաբազուկ
Համեմատաբար փոքր լեռնաշղթա, խոշոր լեռնաշղթայի կողային ճյուղավորություն:
Լեռնահանգույց
Երկու և ավելի լեռնաշղթաների հատման կամ կցման վայրը։
Օրինակ՝ Մեծ Հինալ:
Սարավանդ
Պարզ արտահայտված եզրերով, հարևան հարթավայրային տարածություններից անջատված, թույլ կտրտված մակերեսով բարձրադիր հարթավայր:
Սարահարթ
Ընդարձակ տափարակ, միջագետերով և խորը մխրճված հովիտներով, միջին բարձրության խոշոր լեռնային բարձրացում:
Գոգավորություն
Երիկրի ցամաքային մակերեսի ու ստորջրյա հատակի բավական ընդարձակ ռելիեֆի բացասական ձև:
Բարձրավայր
Հարող ցածրավայրի նկատմամբ 200-ից 500 մ տեսանելի կողալանջ ունեցող հարթավայրային ու ալիքավոր համեմատաբար ընդարձակ ռելիեֆի ձև:
Գետահովիտ
Երկրի մակերևույթի վրա հոսող ջրի ուղղությամբ ջրահոսքերով ստեղծված ընդհանուր թեքություն ունեցող երկարավուն խորացում:
Կիրճ
Լեռնային ապարներում գետի կողմից մշակված համեմատաբար ուղղաձիգ լանջերով նեղ ու խորը հովիտ:
Խառնարան
Հրաբխի ժայթքման տեղում գոյացած խորություն, փոսորակ:
Միջլեռնային իջվածք
Երկրակեղևի բլոկերի իջեցման կամ շրջակա շղթաների բարձրացումների ընթացքում ծագող լեռնահովտի կտրուկ և շոշափելի լայնացում:
Նախալեռներ
Լանդշաֆի շերտ լեռների (լեռնահամակարգերի, լեռնազանգվածների) և հարթավայրերի միջև:
Հարթություն, Հարթավայր
Մակերևույթի հարթ կամ քիչ ալիքավոր ընդարձակ տարածություն:
Լեռնանցք
Լեռնաշղթայի մի կողմից մյուսը անցնելու ցածրադիր և հարմարավետ հատվածը:
Թամքոց
Երկու լեռնաշղթաները կապող համեմատաբար ցածրադիր և փոքր ռելիեֆի ձև։
Օրինակ՝ Ջաջուռի, Արջուտի:
Հանդ
Շրջակա տեղանքից տարբերվող տափարակ վայրերի ընդհանրական անվանում:
Այսքանն էին հայսատնի ռելիեֆի հիմնական ձևերը: Հատուկ շնորհակալություն Անուշավան Բարսեղյանին և Յուրա Վարյանին
Բլոգ Հայաստանի մասին