Տուշեթ․ Միմինոյի հայրենիքը
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը (5 օր, 4 գիշեր) / 2022 թ․
Իրականացրինք էքսպեդիցիոն ճանապարհորդություն դեպի Տուշեթ (offroad + քայլարշավներ)։
Տուշեթը Վրաստանի հյուսիսային պատմական շրջաններից է։ Սահմանակից է Դաղստանին ու Չեչնիային: Գտնվելով բարձրալեռնային գոտում այն մինչ օրս մնում է երկրի ամենադժվարամատչելի հատվածը։ Տուշեթում է նկարվել «Միմինո» ֆիլմից որոշ դրվագներ:
Այստեղ կարելի է հասնել ուղղաթիռով, ինչպես դա անում էր հայտնի ֆիլմի հերոսը, կամ արտաճանապարհային մեքենաներով: Դեպի Տուշեթ տանող միակ ճանապարհն անցնում է Աբանոյի լեռնանցքով (2850 մ), որը փակ է հոկտեմբերից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում:
Դժվարամատչելիության պատճառով Տուշեթում պահպանվել է վայրի բնությունը, ժողովրդի կենցաղն ու ավանդույթները:
Ճանապարհորդությունն իրականացնում ենք առաջին անգամ։ Մասնակիցները պետք է պատրաստ լինեն ծրագրի փոփոխության ըստ իրավիճակի։
Ճամփորդությունն իրականացվելու է ամենագնաց մեքենաներով։
Գիշերեկացները լինելու են գյուղական հյուրատներում։
Մասնակցության արժեքը՝ 360 $
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ (4X4 մեքենաներ)
Ուղեկցորդների ծառայություն
Հյուրատուն
Արժեքի մեջ ներառված չէ՝
Սնունդը
Ծրագրի մանրամասները կներկայացվեն մասնակիցներին հավաքի ընթացքում։
Առաջիկա արշավներ