info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ցուլասար

Ցուլասար

Ցուլասար

Ցուլասարը գտնվում է Լոռու և Շիրակի մարզերի սահմանամերձ գոտում, Կաքավասար գյուղից 3 կմ հարավ: Բարձրությունը 2556 մետր է: Հանդիսանում է Շիրակի լեռների ամենաբարձր կետը:

Ցուլասարի արևմտյան լանջերից սկիզբ է առնում Չիչկան գետի ձախ՝ Տոպար վտակը, հարավային լանջից՝ Այլաձոր գետը, իսկ հվ-արլ. Լանջից՝ Փամբակի ձախ վտակ Լուսաղբյուրը: Լեռան հյուսիսային լանջին են գտնվում Ցուլասարի աղբյուրների խումբը և Հովտուն աղբյուրը, հս-սրլ. Լանջին՝ Կաթնաղբյուրը: Ցուլասարի հարավային լանջերը զառիթափ են, ժայռոտ և ծածկված տափաստանային խառը բուսականությամբ, իսկ հյուսիսային լանջերի ստորին մասերը՝ թփուտներով:

Լուսանկարները՝ Նորայր Հովհաննիսյանի, Աղասի Մարտիրոսյանի, Հրաչուհի Այվազյանի, Հրանտ Խաչատրյանի և Տիգրան Շահբազյանի

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝