Ծովասար լեռ
Բարձրությունը` 2721 մ
Լեռնաշղթա` Ծովասարի լեռներ
Կոորդինատները` 38° 30′ 33.7″, 41° 27′ 53.3″
Երկիր` Թուրքիա (Subaşı Dağı)
Ծովասար լեռը համարվում է Ծովասարի լեռնաբազուկի բարձր գագաթը: Ծովասարի լեռները գտնվում են Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Սասունի լեռներում, Սասունի Շատախ և Տալվորիկ շրջանների միջև: Ձգվում է հարավից հյուսիս ուղղությամբ` կազմելով Խարզանի լեռնաշղթայի հյուսիսային շարունակությունը:
Լեռը Ծովասար է կոչվել իր գագաթամերձ հատվածում ունեցած լճակի պատճառով, հարուստ է մարգագետիններով և աղբյուրներով: Որոշ պատումների մեջ հիշատակվում է իբրև հերոսների զբոսավայր («սեհր անելու տեղ») կամ որսատեղի։ Ծովասարը հիշատակվում է նաև «Սասունցի Դավիթ» էպոսում։
Լուսանկարները՝ Սիփան Գրիգի, Գևորգ Հարոյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Վարագի