Հայկական լեռնաշխարհում մեծ տարածում ունեն լավային արգելափակման լճերը, որոնցից ամենամեծ ու խորը լճերից է Ծովակ Հյուսիսոն։ Գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսում: Մակերեսը՝ 84 կմ²: Գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա: Առավելագույն խորությունը 42 մետր է:
Գտնվում է Թուրքիայի՝ Արդահան նահանգում:
Լիճը տեկտոնական գոգավորության մեջ է: Նախկինում խորը հովիտ է եղել, փակվել է լավային պատվարով: Ջուրը քաղցրահամ է: Լճից դուրս է գալիս Չըլդըր՝ Մեծաջուր գետը, որը ձմռանը սառցակալում է:
Լուսանկարները՝ Նորայր Հովհաննիսյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի