info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ծաղկունյաց լեռներ

Ծաղկունյաց լեռներ

Լեռնաշղթան գտնվում է Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլխին: Փամբակի լեռնաշղթայի ճյուղավորումներից է, սկսվում է նրա կենտրոնական հատվածից՝ Ուղտաքար գագաթից և հարավ արևելյան ուղղությամբ ձգվում մինչև Հրազդանի հովիտ: Ունի 42 կմ երկարություն, կենտրոնական հատվածում լայնությունը հասնում է 7 կմ-ի:

Լեռնաշղթան ներարկված է ինտրուզիաներով, որոնց վրա էլ ձևավորվել են բարձր գագաթները: Ամենաբարձր կետը Ծաղկունյաց լեռն է՝ 2821 մ: Կազմված է հիմնականում քվարցիտներից և բյուրեղային թերթաքարերից: Լեռնաշղթայի տարբեր կողմնադրության լանջերը տարբերվում են միմյանցից լանդշաֆտներով: Հյուսիսահայաց լանջերը՝ դեպի Մարմարիկի հովիտ, անտառապատ են, հարավահայաց լանջերը՝ ծածկված են տափաստանային բուսականությամբ: Անգամ անտառապատ լանջերը, զառիթափության շնորհիվ, մասնատված են, բայց մասնատվածությամբ զիջում են հարավահայաց լանջերին: Հարավահայաց լանջերից դեպի Քասաղի հովիտ են իջնում մի շարք սելավային հոսքեր, որոնցից ամենաակտիվը Մելիք գյուղի սելավն է:

Լեռնաշղթայի նախալեռնային գոտում՝ արտածին պրոցեսների ազդեցությամբ, տեղատարվել են մակերևույթը կազմող ապարները և ձևավորվել են ռելիեֆի երիտասարդ ձևերը: Լեռնաշղթայի առանցքային գոտում դեռևս պահպանվել է քայքայված ծալքաբեկորավոր հիմքը:

Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Կարո Սահակյանի

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում