Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա
Մայիսի 9-18, 2025 ուղևորվում ենք Մարոկկո՝ յուրահատուկ մշակույթով, շքեղ բնապատկերներով և բազմազան փորձառություններով լի երկիր։
Այս 10-օրյա ճամփորդության ընթացքում կվայելենք Մարոկկոյի գույները, համերը, անհավանական տեսարանները, կծանոթանանք նոր մշակույթի և այս ամենը կհամադրենք լեռնային վերելքի հետ՝ բարձրանալով Ատլասյան լեռների ամենաբարձր կետը՝ Թուբկալ լեռը։
Այս արկածային օրերին կհետևի գիշեր Սահարայի անապատում, որտեղ մեզ սպասվում է եզակի փորձառություն՝ զբոսանք ուղտերով և գիշեր աստղազարդ երկնքի տակ։
Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝
Օր 1։ Ժամանում Մարաքեշ
Ժամանում Մարաքեշի Մենարա օդանավակայան և տեղափոխում հյուրանոց: Մարաքեշը հաճախ անվանում են «Կարմիր քաղաք» ճարտարապետական շինությունների յուրահատուկ գույների համար։
Միասին կշրջենք քաղաքի նեղ փողոցներով, որտեղ երաժշտությունը, բույրերը և ճարտարապետությունը տեղափոխում են միջնադարյան յուրօրինակ մթնոլորտ։
Օր 2։ Թուբկալի բազային ճամբար
Առավոտյան կուղևորվենք դեպի հարավ՝ Իմլիլ գյուղ, որտեղից կսկսենք վերելքը դեպի Թուբկալ լեռան բազային ճամբար: Սիդի Շամհարուշի սրբավայրը կդառնա մեր ճանապարհի ոգեշնչող կանգառներից մեկը։ Այն գրավում է ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ ուխտավորներին (սակայն միայն մահմեդականներին է թույլատրվում մուտք գործել սրբավայր):
Այստեղից կշարունակենք վերելքը դեպի Թուբկալի բազային ճամբար (3206 մ), որտեղ կանցակցնենք գիշերակացը՝ լեռների անսահման խաղաղության մեջ։
- Վերելքի տևողությունը՝ 5 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 10-12 կմ
Օր 3: Վերելք Թուբկալ լեռ
Վաղ առավոտյան սկսում ենք մեր վերելքը դեպի Հյուսիսային Աֆրիկայի ամենաբարձր գագաթ՝ Թուբկալ (4165)։ Ճանապարհը անցնելու է հարավային զառիթափ լանջերով: Գագաթից բացվում են շլացուցիչ տեսարաններ դեպի բոլոր կողմերը՝ Մարաքեշի հարթավայրից դեպի հյուսիս գտնվող Բարձր Ատլասի լեռներ, Անտի-Ատլաս և Սահարա։
Գագաթից նույն ճանապարհով կվերադառնանք Թուբկալի բազային ճամբար, որտեղ կունենաք ճաշ: Հետո կվերադարնանք Իմլիլ, որտեղ կգիշերենք հյուրատանը:
- Արշավի տևողությունը՝ 9-10 ժամ
- Առավելագույն բարձրությունը՝ 4165 մ
Օր 4: Իմլիլ – Դադեսի կիրճ
Առավոտյան կուղևորվենք դեպի Ատլասյան լեռներ՝ անցնելով Թիզի-Ն-Թիշկա հիասքանչ լեռնանցքով։ Ճանապարհին կտեսնենք իրենց եզակիությամբ աչքի ընկնող բերբերական գյուղեր, գետափնյա օազիսներ, ամայի սարալանջեր և բերբերական քասաբներ (արաբերեն՝ ամրոցներ):
Ճանապարհին կունենանք հնարավորություն այցելել Մարոկկոյի կինոմայրաքաղաք Վարզազատի (Ouarzazate) կինոստուդիան, որտեղ նկարահանվել են բազմաթիվ հայտնի հոլիվուդյան ֆիլմեր՝ «Մումիա»-ն, «Գլադիատոր»-ը, «Ալեքսանդր»-ը:
Մեքենայով ճանապարհի տևողությունը՝ 7 ժամ:
Գիշերակացը՝ Դադեսում։
Օր 5: Թոդրայի կիրճ – Մերզուգա
Հյուրանոցում նախաճաշելուց հետո Դադեսի կիրճից կշարժվենք դեպի Թոդրայի կիրճ: Այստեղ կունենանք հիանալի զբոսանք կանաչ արմավենիների օազիսով: Ճաշից հետո կուղևորվենք դեպի սահմանամերձ Մերզուգա քաղաք, որը հայտի զբոսաշրջային կենտրոն է: Մայրամուտին կսկենք անմոռանալի մի ուղևորություն դեպի բերբերների ճամբար:
Մեզ սպասվում է մոտ 2 ժամ տևողությամբ յուրահատուկ զբոսանք ուղտերով դեպի ճամբարի տեղակայման վայր։ Կունենանք Մարոկկոյի ավանդական ընթրիք, իսկ գիշերը կանցկացնենք վրաններում կամ բաց երկնքի տակ՝ վայելելով աստղային երկինքը:
Մեքենայով ճանապարհի տևողությունը՝ 5 ժամ:
Օր 6: Զբոսանք ուղտերով – Այաթ Բեն Հադդու
Վաղ առավոտյան կունենանք հիանալի զբոսանք ուղտերով և կդիմավորենք արևածագը: Հետո ուղտերով կվերադառնանք Մերզուգա։ Նախաճաշից հետո կսկսենք մեր ճանապարհորդությունն անապատով և Ատլասի լեռներով:
Կունենանք բազմաթիվ կանգառներ՝ լուսանկարվելու համար: Երեկոյան կհասնենք Այաթ Բեն Հադդու՝ բերբերական մշակույթի խորհրդանիշ դարձած հնագույն ամրոց-քաղաք, որը գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Մեքենայով ճանապարհը՝ 6 ժամ
Օր 7: Վերադարձ Մարաքեշ
Առավոտյան, նախաճաշից հետո, կունենանք հետաքրիքր զբոսանք Այաթ Բեն Հադդուի նեղ փողոցների, բարձր պարիսպների և գեղեցիկ աշտարակների իսկական լաբիրինթոսով:
Այաթ Բեն Հադդուն հանդիսանում է ավանդական Մարոկկոյի ամենանշանավոր պատմական և ճարտարապետական վայրերից մեկը: Այն չափազանց հայտնի է, որպես ֆիլմերի նկարահանման վայր:
Այաթ Բեն Հադդու քաղաքն ուսումնասիրելուց հետո կվերադառնանք Մարաքեշ:
Օր 8: Էսաուիրա
Առավոտյա կուղևորվեք նավահանգստային Էսաուիրա քաղաք: Այս կոլորիտային քաղաքի կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների կազմում։
Միասին կբացահայտենք հնագույն Մեդինայի անկյունները, որտեղ ամեն քայլափոխի կզգանք արաբական և պորտուգալական մշակույթների ազդեցությունը: Կզբոսնենք Ատլանտյան օվկիանոսի ավազե ափերով: Դե իսկ ամեն քայլափոխի հանդիպող հուշանվերների, համեմունքների տարբեր խանություները մեզ երկար բաց չեն թողնի:
Օր 9: Մարաքեշ
Այս օրն անց ենք կացնելու Մարաքեշում։ Կզբոսնենք արդեն ծանոթ ու հարազատ դարձած Մարաքեշի գունեղ և հյուրընկալ փողոցներով և հնարավորինս կվայելենք այստեղ անցկացրած վերջին պահերը։ Ժամանակ կունենանք շրջել տեղի շուկաներով և խանութներով։
Օր 10: Հրաժեշտ Մարոկկոյին և վերադարձ տուն
Այսքանով մեր ճամփորդությունը կմոտենա իր ավարտին, իսկ մենք կվերադառնանք տուն՝ մեզ հետ տանելով մի մեծ պարկ հիշողություններ այս յուրօրինակ ճամփորդությունից։
Մասնակցության արժեքը՝ 1390 EUR (համարժեք դրամ)
Արժեքը ներառում է՝
- Տեղացի ուղեկցորդների և գիդերի ծառայությունը
- Տրանսպորտն ըստ ծրագրի
- Գիշերակացը Թուբկալի ճամբարում
- Սնունդը Թուբկալի ճամբարում
- Ձիերով իրերի տեղափոխումը
Արժեքը չի ներառում՝
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։