info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ճանապարհորդություն դեպի Իրան / 10 օր

Ճանապարհորդություն դեպի Իրան

Ճանապարհորդություն դեպի Իրան

Այս ճանապարհորդությունը լավ հնարավորություն է ծանոթանալու Իրանի բազմազան բնության և մշակութային հարուստ անցյալի հետ։ Էքսկուրսիայի շրջանակներում կուղևորվենք Շիրազ քաղաք, որտեղ կայցելենք թագավորական այգիներ, Նասիր օլ-Մոլք մզկիթ, որը հայտնի է որպես վարդագույն մզկիթ։ Շրջագայությունը ներառում է նաև այցելություն հնագույն Յազդ քաղաք, որը հայտնի է իր հին իրանական ճարտարապետությամբ:

Ճանապարհորդությունը դեպի Իրան թույլ կտա նաև վայելել տեղի ավանդական ուտեստները, ծանոթանալ ազգային երաժշտության և տեղի բնակիչների հյուրընկալության հետ:

Մեզ սպասվում է անմոռանալի ճամփորդություն, որը մնայուն տպավորություն կթողնի գեղեցիկ ու խորհրդավոր Իրանից:

 

Ուղևորության ծրագիր

Օր 1

Առավոտյան մեկնում ենք Երևանից։ Ճանապարհին ունենալու ենք կանգառներ և ուշ երեկոյան ժամանելու ենք Ջուլֆա քաղաք:

Հայ-իրանական սահման

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 2

Նախաճաշից հետո սկսում ենք մեր էքսկուրսիան։ Այցելում ենք՝

Առավոտյան կուղևորվենք դեպի Սուրբ Ստեփանոսի վանք։ 2008 թ. այն գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցուցակում՝ Սուրբ Թադե վանքի հետ միասին, «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։ Սուրբ Ստեփանոս վանքը աչքի է ընկնում հարուստ և բացառիկ քանդակներով։ Այնուհետև կուղևորվենք Հովվի մատուռ, որը գտնվում է Արաքս գետի ափին, որից այն կողմ գտնվում է Նախիջևանը։ Ըստ ավանդության, մատուռը կառուցվել է երկու եղբայրների կողմից։ Նրանց երկու մատուռներից մեկը գտնվում է Իրանում, մյուսը՝ Նախիջևանում։ Կայցելենք նաև հայ վաճառական Խոջա Նազարի կողմից կառուցված քարավանատուն, որից հետո էլ կտեսնենք Ավարայրի դաշտը, որտեղ 451 թվականին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը։

Մեր վերջին կանգառը կլինի Սուրբ Թադեի վանքում։ Վերջինս ոչ միայն հայտնի է որպես հոգևոր կարևոր կենտրոն, այլև աչքի է ընկնում իր ճարտարապետական քանդակներով։

Հովվի մատուռ

Վերադարձ Ջուլֆա, գիշերակաց հյուրանոցում։

Օր 3

Վաղ առավոտյան մեկնում ենք զրադաշտական Յազդ քաղաք։ Ճամապարհին ունենալու ենք կանգառներ։

Յազդ քաղաք

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 4

Առավոտյան սկսում ենք մեր էքսկուրսիոն շրջայցը Յազդ քաղաքում։ Այցելում ենք՝

Դոլաթ Աբադի այգին կառուցվել է 1750 թվականին և այն 2011 թվականին, 8 այլ այգիների հետ միասին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցուցակում՝ «Պարսկական այգիներ» անվան տակ։ Այուհետև կայցելենք Իրանում պահպանված Լռության Աշտարակներից մեկը։ Այս աշտարակները կարևոր դեր են ունեցել զրադաշտականության մեջ:

Այդ օրը կայցելենք նաև զրադաշտական մեհյան և բավական գեղեցիկ շրջայց կունենանք հին քաղաքում։

Յազդ

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 5

Առավոտյան մեկնում ենք Պերսեպոլիս, որն եղել է Աքեմենյան կայսրության մայրաքաղաքը։ Այստեղ պահպանվել են պալատական ​​համալիրի մնացորդները, կրոնական շենքերը և այլն։ Պերսեպոլիսը 1979 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Պերսեպոլիս

Գիշերակաց Շիրազի հյուրանոցում։

Օր 6

Նախաճաշից հետո սկսում ենք մեր էքսկուրսիոն շրջայցը Շիրազ քաղաքում։ Այցելում ենք՝

Մեր առաջին այցելվող վայրը կլինի Շիրազ քաղաքի տեսարժան վայերից՝ Շահ Չերաղ մզկիթը։ Այնուհետև կուղևորվենք Նասիր օլ-Մոլք մզկիթ, որը կտպավորի մեզ իր գունային խայտաբղետությամբ։ Այս մզկիթը շատ տարբեր անուններ ունի: Հիմնականում հայտնի է որպես «Վարդագույն մզկիթ», բայց նաև կոչում են «Ծաղիկների մզկիթ» և «Ծիածան մզկիթ»։ Այստեղ միահյուսվում են լույսն ու հավատքը։

Կայցելենք նաև Հաֆեզի դամբարան ու Նարինջստան այգի։ Քաղաքային էքսկուրսիոն տուրը ավարտելուց հետո կմեկնենք Սպահան։

Նասիր օլ-Մոլք մզկիթ

Գիշերակաց Նոր Ջուղայի հյուրանոցում։

Օր 7

Առավոտյան կսկսենք մեր էքսկուրսիոն շրջայցը Նոր Ջուղա թաղամասում։ Կքայլենք Նոր Ջուղայի հին փողոցներով, կտեսնենք հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը, որը հարուստ է գեղեցիկ որմնանկարներով և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Կտեսնենք նաև Բեթղեհեմի եկեղեցին:

Նոր Ջուղայի Սուրբ Ամեբափրկիչ վանք

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 8

Կշարունակենք ծանոթանալ Սպահան քաղաքի հետ։ Կայցելենք՝

Սպահանը հարուստ է պատմամշակութային օբյեկտներով և մենք կշարունակենք բացահայտել քաղաքի տեսարժան վայրերը։ Կայցելենք Շահ Աբբասի պալատներ և ընտանեական մզկիթ։ Կտեսնենք Սիոսեփոլ կամուրջը, որը նաև 33 կամարների կամուրջ են անվանում։ Այս կամուրջը համարվում է Իրանի ամենամեծ պատմական կառույցը ջրի վրա:

Սիոսեփոլ կամուրջ

Գիշերակաց հյուրանոցում

Օր 9

Լուսաբացին մեկնում ենք Ալի Սադրի ջրային քարանձավ: Սա աշխարհի ամենամեծ ջրային քարանձավն է և ամեն տարի ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս տեսնելու ու հիանալու բնության այս հրաշքով։

Քարանձավում զբոսնելուց հետո մեկնում ենք Հայաստան:

Ալի Սադրի ջրային քարանձավ

Օր 10

Ուշ երեկոյան ժամանում Երևան։

Երևան

Արժեք՝

Գինը ներառում է՝

Առաջիկա արշավներ