Ճանապարհորդություն դեպի Իրան / 10 օր
Այս ճանապարհորդությունը լավ հնարավորություն է ծանոթանալու Իրանի բազմազան բնության և մշակութային հարուստ անցյալի հետ։ Էքսկուրսիայի շրջանակներում կուղևորվենք Շիրազ քաղաք, որտեղ կայցելենք թագավորական այգիներ, Նասիր օլ-Մոլք մզկիթ, որը հայտնի է որպես վարդագույն մզկիթ։ Շրջագայությունը ներառում է նաև այցելություն հնագույն Յազդ քաղաք, որը հայտնի է իր հին իրանական ճարտարապետությամբ:
Ճանապարհորդությունը դեպի Իրան թույլ կտա նաև վայելել տեղի ավանդական ուտեստները, ծանոթանալ ազգային երաժշտության և տեղի բնակիչների հյուրընկալության հետ:
Մեզ սպասվում է անմոռանալի ճամփորդություն, որը մնայուն տպավորություն կթողնի գեղեցիկ ու խորհրդավոր Իրանից:
Ուղևորության ծրագիր
Օր 1
Առավոտյան մեկնում ենք Երևանից։ Ճանապարհին ունենալու ենք կանգառներ և ուշ երեկոյան ժամանելու ենք Ջուլֆա քաղաք:
Գիշերակաց հյուրանոցում։
Օր 2
Նախաճաշից հետո սկսում ենք մեր էքսկուրսիան։ Այցելում ենք՝
- Սուրբ Ստեփանոս վանք,
- Արաքսի ափին գտնվող Հովվի մատուռ,
- Խոջա Նազարի քարավանատուն,
- Ավարայրի դաշտ, Տղմուտ գետ,
- Սուրբ Թադեի վանք:
Առավոտյան կուղևորվենք դեպի Սուրբ Ստեփանոսի վանք։ 2008 թ. այն գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցուցակում՝ Սուրբ Թադե վանքի հետ միասին, «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։ Սուրբ Ստեփանոս վանքը աչքի է ընկնում հարուստ և բացառիկ քանդակներով։ Այնուհետև կուղևորվենք Հովվի մատուռ, որը գտնվում է Արաքս գետի ափին, որից այն կողմ գտնվում է Նախիջևանը։ Ըստ ավանդության, մատուռը կառուցվել է երկու եղբայրների կողմից։ Նրանց երկու մատուռներից մեկը գտնվում է Իրանում, մյուսը՝ Նախիջևանում։ Կայցելենք նաև հայ վաճառական Խոջա Նազարի կողմից կառուցված քարավանատուն, որից հետո էլ կտեսնենք Ավարայրի դաշտը, որտեղ 451 թվականին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը։
Մեր վերջին կանգառը կլինի Սուրբ Թադեի վանքում։ Վերջինս ոչ միայն հայտնի է որպես հոգևոր կարևոր կենտրոն, այլև աչքի է ընկնում իր ճարտարապետական քանդակներով։
Վերադարձ Ջուլֆա, գիշերակաց հյուրանոցում։
Օր 3
Վաղ առավոտյան մեկնում ենք զրադաշտական Յազդ քաղաք։ Ճամապարհին ունենալու ենք կանգառներ։
Գիշերակաց հյուրանոցում։
Օր 4
Առավոտյան սկսում ենք մեր էքսկուրսիոն շրջայցը Յազդ քաղաքում։ Այցելում ենք՝
- Դոլաթ Աբադի այգի,
- Լռության Աշտարակ,
- զրադաշտական մեհյան,
- հին քաղաք։
Դոլաթ Աբադի այգին կառուցվել է 1750 թվականին և այն 2011 թվականին, 8 այլ այգիների հետ միասին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցուցակում՝ «Պարսկական այգիներ» անվան տակ։ Այուհետև կայցելենք Իրանում պահպանված Լռության Աշտարակներից մեկը։ Այս աշտարակները կարևոր դեր են ունեցել զրադաշտականության մեջ:
Այդ օրը կայցելենք նաև զրադաշտական մեհյան և բավական գեղեցիկ շրջայց կունենանք հին քաղաքում։
Գիշերակաց հյուրանոցում։
Օր 5
Առավոտյան մեկնում ենք Պերսեպոլիս, որն եղել է Աքեմենյան կայսրության մայրաքաղաքը։ Այստեղ պահպանվել են պալատական համալիրի մնացորդները, կրոնական շենքերը և այլն։ Պերսեպոլիսը 1979 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Գիշերակաց Շիրազի հյուրանոցում։
Օր 6
Նախաճաշից հետո սկսում ենք մեր էքսկուրսիոն շրջայցը Շիրազ քաղաքում։ Այցելում ենք՝
- Շահ Չերաղ մզկիթ,
- Նասիր օլ-Մոլք մզկիթ,
- Հաֆեզի դամբարան,
- Նարինջստան այգի։
Մեր առաջին այցելվող վայրը կլինի Շիրազ քաղաքի տեսարժան վայերից՝ Շահ Չերաղ մզկիթը։ Այնուհետև կուղևորվենք Նասիր օլ-Մոլք մզկիթ, որը կտպավորի մեզ իր գունային խայտաբղետությամբ։ Այս մզկիթը շատ տարբեր անուններ ունի: Հիմնականում հայտնի է որպես «Վարդագույն մզկիթ», բայց նաև կոչում են «Ծաղիկների մզկիթ» և «Ծիածան մզկիթ»։ Այստեղ միահյուսվում են լույսն ու հավատքը։
Կայցելենք նաև Հաֆեզի դամբարան ու Նարինջստան այգի։ Քաղաքային էքսկուրսիոն տուրը ավարտելուց հետո կմեկնենք Սպահան։
Գիշերակաց Նոր Ջուղայի հյուրանոցում։
Օր 7
Առավոտյան կսկսենք մեր էքսկուրսիոն շրջայցը Նոր Ջուղա թաղամասում։ Կքայլենք Նոր Ջուղայի հին փողոցներով, կտեսնենք հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը, որը հարուստ է գեղեցիկ որմնանկարներով և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Կտեսնենք նաև Բեթղեհեմի եկեղեցին:
Գիշերակաց հյուրանոցում։
Օր 8
Կշարունակենք ծանոթանալ Սպահան քաղաքի հետ։ Կայցելենք՝
- Շահ Աբբասի պալատներ,
- Շահ Աբբասի ընտանեկան մզկիթ,
- ճոճվող մինարեթ,
- Սիոսեփոլ կամուրջ։
Սպահանը հարուստ է պատմամշակութային օբյեկտներով և մենք կշարունակենք բացահայտել քաղաքի տեսարժան վայրերը։ Կայցելենք Շահ Աբբասի պալատներ և ընտանեական մզկիթ։ Կտեսնենք Սիոսեփոլ կամուրջը, որը նաև 33 կամարների կամուրջ են անվանում։ Այս կամուրջը համարվում է Իրանի ամենամեծ պատմական կառույցը ջրի վրա:
Գիշերակաց հյուրանոցում
Օր 9
Լուսաբացին մեկնում ենք Ալի Սադրի ջրային քարանձավ: Սա աշխարհի ամենամեծ ջրային քարանձավն է և ամեն տարի ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս տեսնելու ու հիանալու բնության այս հրաշքով։
Քարանձավում զբոսնելուց հետո մեկնում ենք Հայաստան:
Օր 10
Ուշ երեկոյան ժամանում Երևան։
Արժեք՝
Գինը ներառում է՝
- հարմարավետ ավտոբուս
- հյուրանոց
- 2 անգամյա սնունդ (նախաճաշ և ճաշ)
- էքսկուրսիա և պատմական վայրերի այցելություն
- տեսարժան վայրերի մուտքավճարներ