Մարտի 8-16, 2025 (9օր) ուղևորվում ենք դեպի խորհրդավոր Հնդկաստան:
Պատրաստվեք կյանքի ամենահիշարժան ուղևորություններից մեկին՝ դեպի Հնդկաստան։ Սա կատարյալ հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են մի պահ կտրվել առօրյա եռուզեռից, ծանոթանալ աշխարհի հնագույն մշակույթներից մեկին, ստանալ դրական էմոցիաներ և ձեռք բերել հսկայական հոգևոր փորձառություն:
Ճամփորդության հիմնական մասը կանցկացնենք Հնդկաստանի ամենասուրբ քաղաքներից մեկում՝ Շրի Կրիշնայի ծննդավայր Վրինդավանում, որտեղ կայցելենք տարբեր սրբավայրեր և կծանոթանանք Հնդկական հին մշակույթին, զգալով քաղաքի կախարդական մթնոլորտը։ Այնուհետև ուղղություն կբռնենք դեպի Ագրա, որտեղ կտեսնենք սեր և հավերժություն խորհրդանշող հրաշագեղ Թաջ Մահալ տաճարը։
Մեր ճամփորդության ամենավառ պահերից մեկը կլինի Հոլիի և Գաուրա Պուրնիմայի տոնակատարությունները՝ լի գույներով, երաժշտությամբ և անսահման ուրախությամբ։ Ճանապարհորդության ավարտը կլինի Դելիում, որտեղ կհանդիպենք Հնդկաստանի անցյալի ու ներկայի զարմանալի միաձուլմանը՝ հինավուրց տաճարներից մինչև աշխույժ շուկաներ։ Եթե հետաքրքրեց`շտապեք ամրագրել ձեր տեղը։
Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝
Օր 1։ Թռիչք դեպի Հնդկաստան (Դելի)
Կհանդիպենք Զվարթնոց օդանավակայանում և միասին կմեկնենք Հնդկաստան։
Օր 2։ Դելի – Գուրուդվարա տաճար – Քութուփ Մինար – Վրինդավան
Ճամփորդությունը սկսվում է Դելիում, որտեղ վայրէջքից հետո տեղավորվում ենք հարմարավետ հյուրանոցում։ Մեզ սպասում է Հնդկաստանի պատմության և մշակույթի հետ առաջին ծանոթությունը՝ այցելելով Գուրուդվարա տաճար՝ հոգևոր խաղաղության վայր, և Քութուփ Մինար՝ աշխարհի ամենաբարձր քարե մինարեթը։
Այնուհետև շարժվում ենք դեպի Վրինդավան՝ Շրի Կրիշնայի սրբազան ծննդավայրը, որտեղ տեղավորվում ենք հյուրանոցում՝ պատրաստվելով մեր անմոռանալի ճամփորդությանը։
Օր 3։ Վարշանա – Շրի Ռադհա Ռանի տաճար
Մեր ուղևորության կարևորագույն հոգևոր կանգառներից մեկը կլինի Վարշանան՝ Շրիմատի Ռադհարանիի ծննդավայրը։ Ռադհարանին մարմնավորում է անձնվեր սերը, նվիրվածությունը և բհակտին (հոգևոր նվիրումը):
Այնուհետև ուխտագնացություն կանենք դեպի Շրի Ռադհա Ռանի տաճարը, որը համարվում է Վարշանայի ամենակարևոր տաճարը։ Ճանապարհին կբացահայտենք նաև այլ տաճարներ, որոնք կրում են հին հնդկական մշակույթի ու հավատքի խորը շունչը։
Օր 4։ Թաջ Մահալ – Ագրայի Կարմիր ամրոց
Այցելելու ենք Թաջ Մահալ: Թաջ Մահալը Հնդկաստանի Ագրա քաղաքում գտնվող մարմարե մահմեդական դամբարան է, որը համարում են աշխարհի ութերորդ հրաշալիք: Բառը ստուգաբանվում է հետևյալ կերպ. «Թաջ» նշանակում է «թագ», իսկ «մահալ»` «արքունիք»: Այն շատ յուրահատուկ և շքեղ ճարտարապետական կառույց է:
Շինարարական աշխատանքներին մասնակցում էին ավելի քան 20 հազար մարդ, որոնց թվում էին Պարսկաստանից, Հնդկաստանից, Վենետիկից, Սամարղանդից հրավիրված լավագույն շինարարներ եւ ճարտարապետներ: Սակայն միայն ճարտարապետական կատարելությունը չէ, որ գրավում է տարբեր երկրներից այստեղ ժամանած միլիոնավոր մարդկանց: Նրանց վրա մեծ ազդեցություն է թողնում նաև Թաջ Մահալի ստեղծման պատմությունը, մի պատմություն, որն ավելի շատ նման է արևելյան հեքիաթի:
Կայցելենք նաև Ագրայի Կարմիր ամրոց:
Օր 5։ Վրինդավան
Կծանոթանանք Վրինդավանի հետ – որտեղ, ծնվել է Կրիշնան։ Վրինդավանը կարևոր հինդուական ուխտատեղի է, հատկապես Վաիշնավայի ավանդույթի հետևորդների համար, որտեղ պահվում են բազմաթիվ տաճարներ և վանական բնակարաններ։ Վրինդավանն հիմնադրվել է 16-րդ և 17-րդ դարերում՝ մուսուլմանների և հինդու կայսրերի միջև կնքված պայմանագրի արդյունքում։ Վրինդավանը ստացել է «հինգ հազար տաճարների քաղաք» անվանումը, քանի որ որոշ հաշվարկներով այնտեղ մոտ այդքան տաճար կա: Մեծ մասը նվիրված է Կրիշնային:
Մենք ուխտագնացություն կկատարենք Վրինդավանի շուրջ, ինչը համարժեք է բոլոր հինգ հազար տաճարներն այցելելուն։ Շատերը բառացիորեն երազում են մահանալ Վրինդավանում։ Վաիշնավների շրջանում կա համատարած համոզմունք, որ միայն այդպես, մահվան միջոցով, հնարավոր կլինի ընդհատել վերածնունդների անվերջանալի շղթան ու վերջապես հասնել անդորրին։
Օր 6։ Գովարդհանա սրբազան լեռ
Մեր ճամփորդության կարևորագույն մասերից մեկը կլինի Գովարդհանա սրբազան լեռը: Ըստ հինդու սուրբ գրությունների, Տեր Կրիշնան բարձրացրեց Գովարդհան լեռը իր ճկույթով՝ պաշտպանելու բնակիչներին Ինդրա աստծո բարկությունից և անձրևից: Այս դրվագը հայտնի է որպես Գովարդհան լիլա:
Լեռը շրջապատված է բազմաթիվ տաճարներով և սրբավայրերով: Հավատացյալները կատարում են Գովարդհան պարիկրամա՝ լեռան շուրջ 21 կմ երկարությամբ շրջապտույտ: Այս ուխտագնացությունը համարվում է խորապես հոգևոր փորձառություն:
Օր 7։ Գաուրա Պուրնիման
Կտոնենք Գաուրա Պուրնիման՝ Շրի Չայտանյա Մահապրաբհուի հայտնության օրը և Հոլիի տոնը, որը կոչում են գույների փառատոն:
Հոլի տոնը հինդուական ամենահայտնի փառատոներից է, որով հինդուները տոնում են գարնան գալուստը։ Տոնակատարության ժամանակ մարդիկ գունավոր փոշի են շաղ տալիս և ներկախառն ջուր ցողում միմյանց վրա: Ի դեպ, գունավոր փոշին պատրաստվում է դեղաբույսերից ու օգնում կանխել գարնանային վարակների տարածումը:
Օր 8։ Լոտուս տաճար – Ակշերդամ տաճար
Մեր անմոռանալի ճամփորդության վերջին հատվածը կանցկացնենք Դելիում, որտեղ կտեղավորվենք հյուրանոցում: Կայցելենք Լոտուս և Ակշերդամ տաճարներ:
Որից հետո կգնանք առևտուր անելու Դելիի կոլորիտային շուկաներից մեկում:
Օր 9: Թռիչք դեպի Հայաստան
Վերադարձ Հայաստան։
Ճամփորդությունը կուղեկցի Եղիշ Եղիազարյանը։ Նա ուսումնասիրում է վեդայական գրությունները 2013 թվականից, բազմիցս եղել է Հնդկաստանում։ Վրինդավանում հաճախել է «Բհակտի Շաստրա» դասընթացը և զբաղվում է լուրջ հոգևոր պրակտիկայով։
Ճամփորդության արժեքը՝ 760 USD (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
- Հյուրանոցի կացություն` (Տեղավորում երկտեղանոց համարում)
- Նախաճաշ և ընթրիք
- Բոլոր տրանսֆերները հարմարավետ տրանսպորտով
- Ծրագրով նախատեսված տաճարների/ամրոցների մուտքավճարներ
- Զբոսավար ամբողջ տուրի ընթացքում
- Վիզա
Արժեքի մեջ ներառված չէ՝ ավիատոմսերը
- ավիատոմսեր (թռիչք Երևանից) – 580$
- ավիատոմսեր (թռիչք Թբիլիսիից) – 370$
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
Առաջիկա արշավներ