Տիգրան Վարագ
(Հիմնադիր և ղեկավար)
Տիգրան Վարագը ծնվել է 1984 թվականին Երևանում: Մասնագիտությամբ աշխարհագրագետ է: Դեռ մանկուց ունեցած սերը բնության, լուսանկարչության, ճանապարհորդությունների և բացահայտումների հանդեպ ի վերջո վերածել է սիրած գործի, որին նվիրված է իր ողջ էությամբ: 2012 թվականին հիմնադրել է Armenian Geographic ընկերությունը:
- Կազմակերպել և ղեկավարել է ավելի քան 3000 արշավ և լեռնային վերելք
- Հանդիսանում է «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» վարչության անդամ
- «Մերն է» նախագծի շրջանակներում իրականացրել է վերելքներ Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները
- 2017 թվականին ՀՀ ԱԻՆ նախարարի հրամանով ստացել է լեռնային փրկարարի կոչում, որպես «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» փրկարարական թիմի անդամ:
- Իրականացրել է «Ծովու բոլոր» նախագիծը, որի շրջանակներում առաջնորդել է վերելքներ դեպի Վանա լիճը բոլոր կողմերից եզրավորող լեռները:
Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված նշանավոր վերելքներն են՝ Մասիս (5165 մ), Կիլիմանջարո (5895 մ), Քաջքար (3932 մ), Սիփան (4058 մ), Էլբրուս (5642 մ), Կազբեկ (5047 մ), Սաբալան (4811 մ), Դեմավենդ (5610 մ), ինչպես նաև ձմեռային վերելք Հեզար լեռ (Իրան / 4501 մ)։
Բարձրացել է Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները, անցել է ամենախոր ձորերով, մտել ամենախորը քարանձավներն ու համոզված ասում է, որ Հայաստանն անվերջ բացահայտումների երկիր է, և մեկ կյանքը հերիք չէ այն ամբողջությամբ ճանաչելու համար: Իր փորձով ու գիտելիքներով այժմ կիսվում է խմբի անդամների հետ՝ ամեն անգամ նորովի բացահայտելով Հայաստանը:
2022 թ․-ի դեկտեմբերի 16-ին լույս է տեսել նրա երկրորդ ՝ «Լեռնային կղզի» գիրքը, որը նվիրված է Հայկական լեռնաշխարհի լեռներին։
Մեր գործունեությունը