info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արցախի գյուղերով

Արցախի գյուղերով

Արցախի գյուղերով

«Արցախի գյուղերով» նախագիծը սկսել ենք իրականացնել 2013 թ․-ի մարտից։ Արցախի գյուղերով շրջելու, գյուղերում մնալու գաղափարը ծնվեց այն բանից հետո, երբ հասկացանք, որ արդեն հոգնել ենք տեսնել հայտնի զբոսաշրջային վայրերը։

Արցախ

Հայտնի տուրիստական ուղղություններ այցելելիս շատ քիչ էր առիթ ընձեռվում շփվել տեղացիների հետ, ծանոթանալ նրանց կենցաղին, ավանդույթներին և այլն։ Բացի դրանից գյուղերում մնալով ավելի մոտ էինք լեռներին, քանի որ մեր՝ Արցախ գնալու նպատակը հիմնականում լինում էր լեռներ բարձրանալը։ «Արցախի գյուղերով» նախագծի շրջանակներում մնացել ենք Արցախի բոլոր շրջաններում։

Վերելք Դիզափայտ լեռ

Շատ գյուղեր, որոնք արդեն մեզ հարազատ էին դարձել, անցան թշնամուն։ Պատերազմից հետո անորոշ է Արցախի կարգավիճակն ու ապագան, բայց մենք շարունակում ենք իրականացնել «Արցախի գյուղերով» նախագիծը, որպեսզի տեսնենք՝ ինչպես է ընթանում կյանքը պատերազմից հետո և գուցե գտնենք մեզ հուզող որոշ հարցերի պատասխաններ։

Արցախի գյուղերով / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Նախագծի ձևաչափը հետևյալն է՝ ճամփորդությունն իրականացնում ենք ամենագնաց մեքենաներով, որպեսզի կարողանանք անցնել ամենադժվարանցանելի ճանապարհներով ու հասնել ամենահեռավոր գյուղեր։

Մեր ամենագնացներով հասանելի ենք ամենուր

Գիշերում ենք՝ որտեղ կհյուրընկալեն (տուն, դպրոց, ակումբ), քանի որ մեր քնապարկերը միշտ մեզ հետ են։

Խանձաձոր

Ուղևորությունից առաջ կազմում ենք այցելվող վայրերի ցանկը, բայց չունենք հստակ ծրագիր, չենք հրաժարվում սուրճի առաջարկից, չենք շտապում հասցնել այլ գյուղ այցելել։ Եթե մի տեղ ստացվեց կապի մեջ մտնել մարդկանց հետ, կամ այցելել որևէ բնական ու պատմական հուշարձան, ուրեմն մեր այցը համարում ենք ստացված։ Երբեմն սպասվածից ավելի լավ է անցնում, երբեմն՝ ոչ։ Ամեն դեպքում ամեն գյուղից մի կտոր հիշողություն տանում ենք մեզ հետ։

Նախագիծը բաց է բոլոր այն ցանկացողների համար, ովքեր սիրում են արշավներ և կիսում են ճամփորդելու այս ձևաչափը։


Տեսանյութը՝ Սիփան Գրիգի

Բլոգ