Հրավիրում ենք մասնակցել քայլարշավի Տավուշյան բնապատկերներով՝ Երեք բազեների արահետով։
Կիրակի՝ 06.10.24
Արահետը գտնվում է Դիլիջան ազգային պարկում՝ Հովք գյուղի մոտակայքում, մոտ 2-3 կմ հեռավորության վրա: Այն իր մեջ ներառում է և՛ քարքարոտ, և՛ անտառային գեղեցիկ արահետներ:
Արշավը սկսելու ենք Հովք գյուղից և բարձրանալու ենք դեպի Իջևանի լեռներ։ Երթուղին շրջանցում է Ապակեքար լեռը և Հովք լեռան ժայռոտ պատի տակով տանում դեպի «Երեք բազեների արահետ»։
Երեք բազեների արահետն անցնում է անտառապատ տարածքով և հավանաբար ունի հազարամյակների պատմություն։
Ճանապարհի մի կողմում Իջևանի լեռների ժայռերն են, մյուս կողմում՝ Աղստևի հովիտը։
Արշավն ավարտելու ենք Հաղարծին գյուղում։
Երթուղու երկարությունը՝ 15 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 650 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8։30
Մասնակցության արժեքը` 8 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
- Տրանսպորտ
- Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Ուսապարկ (պարտադիր)
- Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
- Մեկօրյա սնունդ
- Ջուր (առնվազն 1 լիտր)
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեզ հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը, կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։