«Հյուսիսային պատ» կինոդիտում
2017 թ.-ի մարտի 14-ին ArmGeo-ն կազմակերպել էր կինոդիտում, որը տեղի ունեցավ Թիմ Թայմ հակասրճարանում: Դիտեցինք «Հյուսիսային պատ» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է լեռնագնացների մասին: Դեպքերը տեղի են ունենում 1936 թ.-ին:
Այգերի հյուսիսային պատը հանդիսանում էր Ալպերի վերջին «չլուծված խնդիրը», որի հաղթահարման համար Հիտլերն անձամբ խոստանում է շնորհել Բեռլինյան օլիմպիադայի ոսկե մեդալներ…
Կինոդիտումից հետո տեղի ունեցավ քննարկում ֆիլմում տեղի ունեցող լեռնային իրավիճակների մասին:
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի