Արարատն ինձ կանչում է
Երբևէ չեմ համարձակվել մտածել, որ կկարողանամ բարձրանալ Արարատ, մինչև այն պահը, երբ տեղափոխվեցի նոր բնակարան ու ամեն օր արթնանալիս առաջին բանը, որ տեսնում էի, Արարատն էր՝ հզոր ու սիրուն։ Ու ես հասկացա, որ Արարատն ինձ կանչում է. ժամանակն է վերելքի։ Պատրաստվելու շատ ժամանակ չեմ ունեցել: Հասցրել եմ մասնակցել ընդամենը 2 արշավի։
5165-ի հաղթահարումը
Մեկնելուց 2 օր առաջ փոքր-ինչ վատառողջ էի, բոլոր մտքերս խառնվել էին իրար: Չգիտեի՝ կկարողանամ հաղթահարել 5165 մետրը, թե ոչ։ Բայց Արարատի լանջին՝ դեպի 3200 մետրի վրա գտնվող ճամբարի ճանապարհին, արդեն մոռացել էի, որ հիվանդ եմ, ու վերելքն ինձ բավականին հեշտ տրվեց։
Արարատը որպես անվերջ էմոցիաների աղբյուր
Մինչև վերելքն Արարատը թվում էր անհասանելի: Այն ավելի բարդ էր, երբ նախորդ գիշեր չէիր քնել։ Բայց հիմա հպարտ կարող եմ ասել, որ կանգնել եմ Արարատի գագաթին։ Եվ այն հիմա ինձ մոտ ասոցացվում է անվերջ էմոցիաների հետ։ Ամբողջ ճանապարհը բարձրացել ենք Համասյան և «Արարատ» լսելով։ Միայն այն միտքը, որ Արարատի գագաթից քեզ ընդամենը մի քանի քայլ է բաժանում, ստիպում է առաջ շարժվել ու շուտ տեղ հասնել։ Ինձ Արարատի գագաթին կբնութագրեմ սառած, բայց երջանիկ բառերով։
Գագաթից 100 մետր հեռավորությունը
Կարծում եմ Արարատի վերելքի էմոցիաները դեռ շատ թարմ են՝ լիարժեք հասկանալու համար, թե վերելքն ինչ փոխեց իմ կյանքում, բայց վստահ եմ, որ փոխել է: Ինչպես նաև ավելացրել է վստահություն ու կամք։ Ամենաէմոցիոնալ պահը, որ ապրել եմ՝ գագաթից 100 մետր հեռավորության վրա էր: Աննկարագրելի զգացողություն է, երբ գիտակցում ես, թե ինչքան մոտ ես Արարատին։
Կյանքս փոխվեց 5165-ով
Երազանքիս հասնելու ճանապարհը քարքարոտ էր, բայց տաք։ Մեծ ուրախություն է, որ արեցի դա: Ու ես ուղղակի 5000+ բարձրության գագաթին չէի, այլ հենց Արարատի։
Ժաննա Վարդանյան
Առաջիկա արշավներ