info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Մելիք Թանգու կամուրջ

Մելիք Թանգու

Սիսիան քաղաքից մոտ 20 կմ արևելք գտնվում է Մելիք Թանգու կամուրջը։

Մելիք Թանգու կամուրջ

Այն կառուցվել է 1855 թվականին Սիսիան գավառի կառավարիչ՝  Մելիք Թանգի 2-րդի կողմից՝  Տաթև տանող ճանապարհը բարեկարգելիս։ Մելիք Թանգյանները, ըստ որոշ աղբյուրների, Բռնակոթ բնակության են եկել Անիից: Տոհմի նախահայրը Մելիք Ստեփանն էր` Անիում զորապետության աստիճանի հասած:

Միաթռիչք այս կամուրջը կանգուն է մինչև այսօր։ Այն այժմ էլ շահագործվում է և միմյանց է կապում Որոտան գետի երկու ափերը։ Ունի 25 մ երկարություն։

Ասում են` երբ ավարտել են կամրջի կառուցումը, Մելիքն ասել է` եթե ժայռը չփլվի, կամուրջը չի քանդվի:

Կամրջի հարևանությամբ վեր է խոյանում քարե սիմֆոնիա հիշեցնող բազալտե ժայռերը:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ