Մելիք Թանգու կամուրջ
Սիսիան քաղաքից մոտ 20 կմ արևելք գտնվում է Մելիք Թանգու կամուրջը։
Այն կառուցվել է 1855 թվականին Սիսիան գավառի կառավարիչ՝ Մելիք Թանգի 2-րդի կողմից՝ Տաթև տանող ճանապարհը բարեկարգելիս։ Մելիք Թանգյանները, ըստ որոշ աղբյուրների, Բռնակոթ բնակության են եկել Անիից: Տոհմի նախահայրը Մելիք Ստեփանն էր` Անիում զորապետության աստիճանի հասած:
Միաթռիչք այս կամուրջը կանգուն է մինչև այսօր։ Այն այժմ էլ շահագործվում է և միմյանց է կապում Որոտան գետի երկու ափերը։ Ունի 25 մ երկարություն։
Ասում են` երբ ավարտել են կամրջի կառուցումը, Մելիքն ասել է` եթե ժայռը չփլվի, կամուրջը չի քանդվի:
Կամրջի հարևանությամբ վեր է խոյանում քարե սիմֆոնիա հիշեցնող բազալտե ժայռերը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: