Թեղենյաց լեռնաշղթան Ծաղկունյաց լեռնաշղթայի հվ-արլ. ճյուղավորություններից՝ է: Գտնվում է Կոտայքի մարզում: Երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ): Կան մարմարի, թերթաքարերի, հանքային ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, արևելյան լանջերին (մինչև 2300 մ) կան կաղնու, բոխու անտառներ:
Արշավը դեպի Թեղենիս լեռ սկսում ենք Բուժական գյուղից: Թեղենիսի գագաթին կարճատև դադարից հետո շարունակում ենք ճանապարհը դեպի Ծաղկունյաց լիճ և իջնում Աղվերան: