Պարզ լիճ – Գոշ – Գոշի լիճ
Ճանապարհը տանում է Գոշ գյուղ
Այս երթուղին սկսվում է Պարզ լճից և ավարտվում Խաչարձան գյուղում: Ճանապարհն անցնում է փարթամ բուսականությամբ պատված անտառով: Ճանապարհին հանդիպում են խաչքարեր: Մի քանի փոքրիկ գետակներ անցնելուց հետո բացվում է մի ընդարձակ մարգագետին, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Իջևանի լեռնաշղթան: Անցնելով մարգագետինները ճանապարհը տանում է դեպի Մխիթար Գոշի ծննդավայր՝ Գոշ գյուղ: Գյուղի վերևից արդեն երևում է Գոշավանքը: Գոշավանք (Նոր Գետիկի վանք) անունը ստացել է 1213 թ-ին՝ Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան: Վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:
Հարուստ է երթուղու բուսական աշխարհը
Երթուղու ընթացքում կարող եք հանդիպել մասրենի, սորհունդ խոցված, խնկածաղիկ սովորական, սինդրիկ, ազնվամորի և այլն: Հարուստ է նաև երթուղու ֆաունան: Պարզ լճի շրջակայքում կարելի է հանդիպել երկկենցաղների տարբեր տեսակների: Հնարավոր է նկատել ծառերի ճյուղերի վրա ցատկոտող սկյուռների: Արշավի ընթացքում կարելի է նկատել անտառային կատու, ականջեղ ոզնի, այծյամ, աղվես և նապաստակ:
Լուսանկարները՝ Կորյուն Բոքսյանի, Սերգո Առաքելյանի, Բաբկեն Արզումանյանի և Տիգրան Շահբազյանի