info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սուրբ լույս լեռ

Սուրբ լույս լեռ

Սուրբ լույս լեռ

Սուրբ Լույս լեռը համանուն լեռնաշղթայի լեռներից մեկն է։ Լեռնաշղթան սկսվում է Մնձուր-Բյուրակնյան լեռներից և մոտ 80 կմ երկարությամբ ձգվում դեպի հարավ, մինչև Մնձուր և Քղի գետերի միախառնման կետը։

Լեռները հարուստ են խիտ անտառներով ու քարայրներով։

Լանջերը անտառապատ են, խիստ զառիթափ և մասնատված խորը հովիտներով ու կիրճերով։ Ջրբաժանային հատվածներում տարածված են լեռնային մարգագետիններ։ Լանջերից հոսում են բազմաթիվ սառնորակ աղբյուրներ։

Սրբլուս

Սուրբ Լույս լեռն անվանում էին նաև Զավակատուր, Միածին, Միածնում, Սրբլիս, Սուպլուս կամ Սուրբ Լուսա լեռ։ Լեռը ուխտատեղի է եղել տեղացի հայերի համար։ Մինչ այժմ Դերսիմցի քրդերն ու դավանափոխ եղած հայերի սերունդները բարձրանում են լեռան գագաթ և մոմ վառում։

Սուրբ լույս (Սրբլիս) լեռը

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հայկական լեռնաշխարհ