info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

SUP Վան I Սապբորդինգ Վանի ավազանում

Sup Վան

Sup Վան

Օգոստոսի 26-30 (5 օր, 4 գիշեր) առաջին անգամ իրականացնելու ենք Սապբորդինգ Վանի ավազանում։

Ճանապարհարոդությունն իրականացվելու է ամենագնաց մեքենաներով, որպեսզի հասնենք Վանի ամենաանհասանելի ափերը։ Վայելելու ենք Վանի արևածագերն ու մայրամուտները։ Վրաններով գիշերելու ենք Վանա լճի ափին և Նեմրութի խառնարանում։

Սապերով հասնելու ենք Կտուց կղզի և, իհարկե, քշելու ենք Վանի անհայտ ափերով դեպի հայկական հուշարձաններ, որոնք լճի մակարակի բարձրացման հետևանքով դարձել են դժվար հասանելի։ Նաև հնարավորություն կունենաք սապ քշել Հայկական լեռնաշխարհի ամենամեծ խառնարանում՝ Նեբրովթա Ծովակում։ Ճանապարհին կտեսնենք նաև Ծովակ Հյուսիսո լիճը, քաղաքամայր Անին, կզբոսնենք Կարսի փողոցներով ու կգիշերենք Արարատին ամենամոտ գտնվող քաղաքում՝ Բայազետում։

Ճանապարհորդությանը կարող են մասնակցել  բոլոր ցանկացողները։ Եթե հետաքրքրեց, բայց դեռ չեք փորձել սապ քշել՝ կարող եք միանալ մեր սապ տուրերին, որոնք կազմակերպում ենք գրեթե բոլոր հանգստյան օրերին։

Սա հնարավորություն է տեսնել ու զգալ Վանն այլ անկյան տակ։

Խմբի ուղեկցորդն ու հրահանգիչն է լողի պրոֆեսիոնալ մարզիչ, սապ տուրիզմի մասնագետ Կարեն Սարգսյանը։

Սապբորդինգի հրահանգիչ Կարեն Սարգսյանը

Օր 1։ Երևան – Ծովակ Հյուսիսո – Անի – Բայազետ

Գիշերակացը Բայազետում (հյուրանոց)։

Օր 2։ Բայազետ – Կտուց Կղզի – Վանա լիճ

Գիշերակացը Վանա լճի ափին (վրանային)։

Օր 3։ Վան – Սուրբ Գևորգ վանք – Նեմրութի Խառնարան

Գիշերակացը Նեմրութի խառնարանային լճի ափին (վրանային)

Օր 4։ Նեբրովթա Ծովակ -Բայազետ

Գիշերակացը Բայազետում (հյուրանոց)։

Օր 5։ Բայազետ – Կարս – Երևան

Ծրագրի մանրամասները կներկայացնենք հանդիպման ընթացքում։

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)

Հանդիպման ժամը` 4:00

Մասնակցության արժեքը` 390 $ (համարժեք դրամ)

Արժեքի մեջ ներառված է՝

 

Արժեքի մեջ ներառված չէ՝

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ստուգեք անձնագրի վավերականության ժամկետը։ Այն մեկնման օրից առնվազն 6 ամիս պետք է ուժի մեջ լինի:
ՀՀ քաղաքացիների համար պետք է ելքի վիզա (կլոր կնիք), որը ևս մեկնման օրից առնվազն 3 ամիս պետք է ուժի մեջ լինի:

Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

 

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև օգոստոսի 10-ը: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:

 

Առաջիկա արշավներ