info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սապբորդինգ Ակնա լճում

Սապբորդինգ

Սապբորդինգ

Շաբաթ՝ 19․09․2020

Առաջարկում ենք միասին անցկացնել հիշարժան օր և սովորել սապ քշել։ Այս անգամ քշելու ենք բարձրալեռնային գեղեցկուհի Ակնա լճում։

Վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք Սևաբերդ գյուղ, որտեղից էլ բեռնատարով կհասնենք մինչև հրաբխային կոներով շրջապատված Ակնա լիճ։ Ակնա լիճը գտնվում է 3030 մետր բարձրության վրա։

Օրվա ընթացքում կբարձրանանք նաև Լճասար (3153 մ), որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Ակնա լիճ։

Սապերի մասին կարող եք կարդալ մեր Սապբորդինգի մասին հոդվածում։

Մասնակիցներին տրամադրվելու է անհրաժեշտ գույքը։

Խմբի ուղեկցորդն ու հրահանգիչն է լողի պրոֆեսիոնալ մարզիչ Կարեն Սարգսյանը։

Սապբորդինգ

Սկզբում կանցնենք հրահանգավորում, որից հետո կփորձենք ինքնուրույն։

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝

Ուսապարկ (պարտադիր)

Ձեռնափայտեր (պարտադիր չէ)

Մեկօրյա սնունդ

Ջուր (առնվազն 1 լիտր)

Դեղատուփ

Արևային ակնոց

Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)

Տաք հագուստ

Լապտեր

Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)

Հանդիպման ժամը` 7։00

Մասնակցության արժեքը` 15 000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝

Ամենագնաց մեքենա

Գույքի տրամադրում

Ուղեկցորդի ծառայություն

Ինչպե՞ս գրանցվել՝

Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին։

Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)

Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001

Քարտային հաշիվ 2052 0222 1888 7001

ArCa: 4578 9100 0000 7199

Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ  հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։

Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք չուշանալ հանդիպման համար նախատեսված ժամից։ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։