info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արևահարում

արևահարում

«Ես գլխարկ ընդհանրապես չեմ դնում», «իմ մաշկը չի վառվում», «ես ուղղակի լավ սևանում եմ»:

«Որ ծարավեմ՝ կխմեմ», «ֆիզկուլտուրայիս դասատուն ասում էր, որ սպորտով զբաղվելուց ջուր չխմեմ, որ չքրտնեմ», «իսկական տղամարդը պիտի դիմանա ծարավին, բա բանակում ի՞նչ ես անելու»:

Երբեմն մարդիկ, չգիտես ինչու, հակաճառում են և հրաժարվում կատարել նմանատիպ պարզագույն հրահանգներ, որոնք ապահով և հաճելի քայլարշավի կարևորագույն նախապայմաններից են: Հասկանում ենք, որ երբեմն կարող է բարդ լինել կարգ ու կանոնին հետևելը, սակայն կան անվտանգության համար տարրական օրենքներ, որոնց պարտավոր է հետևել ցանկացած մարդ:

Ի՞նչ է արևահարումը

Արևահարումը դա ախտանիշների խումբ է, որն առաջանում է օրգանիզմի գերտաքացումից: Սա, չնայած, կարող է լինել նաև վատ օդափոխվող և տոթ սենյակում, սակայն առավել հաճախ հանդիպում է ամռանը՝ շոգ եղանակին արևի տակ երկար մնալու դեպքում: Այս դեպքում օրգանիզմի վրա ազդում են արևի ինֆրակարմիր ճառագայթները: Եթե ուլտրամանուշակագույն ճառագայթման զգալի մասը կարելի է կասեցնել անգամ հագուստի բարակ շերտով, ապա ինֆրակարմիր ճառագայթները ներթափանցում են օրգանիզմ՝ տաքացնելով այն:

Անվտանգության կանոնները չպահպանելու և պրոֆիլակտիկան չանելու դեպքում արևահարում հաճախակի լինում է ծովափին հանգստացողների մոտ, բարձր լեռնային գոտում գտնվողների մոտ կամ ալկոհոլի ազդեցությամբ արևի տակ գտնվելու ժամանակ:

Բարձրլեռնային գոտում արևի ճառագայթումն ավելի ուժեղ է, քան ծովի մակարդակին: Այդ իսկ պատճառով Սևանա լճում հանգստացողները միշտ վերադառնում են այրվածքներով՝ գեղեցիկ արևայրուք ստանալու փոխարեն:

ճիշտ պաշտպանություն արևից

Ռիսկային խմբում են գտնվում՝

Մենք խոսել ենք ցրտահարումից և հիպոթերմիայից, սակայն արևահարումն ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնել մեզ համար, քանի որ Հայաստանում արշավականներն առավել ակտիվ են հենց ամռան ամիսներին: Իսկ ամռան արևին լեռները, հատկապես 2000 մետրանոցները՝ Հատիս, Արա, Արմաղան, կարող են ավելի վտանգավոր լինել, քան Արագածը, հենց արևի, շոգի և այդ խնդիրներին անգրագետ մոտենալու պատճառով: Մարդ կարող է չգիտակցել, չզգալ, որ արևահարվում է, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ խմբի մասնակիցները հետևեն միմյանց և ուշադիր լինեն կողքինի ինքնազգացողությանը, որպեսզի ժամանակին նկատեն արևահարման կամ առաջացած այլ խնդիրների նախանշանները:

Ներկայացնենք, թե ինչ է ձեզ սպասվում արևահարման ժամանակ, ապա սովորենք, թե ինչպես է պետք խուսափել դրանից: Արևահարումը բաժանվում է երեք աստիճանի՝ ըստ իրավիճակի, բարդության և սրման:

Եվ այսպես.

*Առաջին աստիճան 

  1. Ընդհանուր թուլություն
  2. Չոր և կարմրած մաշկ
  3. Գլխապտույտ և գլխացավ
  4. Երբեմն մկանային ցավեր
  5. Սրտխառնոց
  6. Բիբերի լայնացում
  7. Հաճախակի և մակերեսային շնչառություն
  8. Սրտի արագացված աշխատանք

Այս ախտանիշները, գրագետ մոտեցման դեպքում, անցնում են արագ և անհետևանք։

*Երկրորդ աստիճան 

  1. Ուժերի կտրուկ անկում
  2. Ուժեղ գլխապտույտ և գլխացավ
  3. Սրտխառնոց և փսխումներ
  4. Անվստահ, ճոճվող քայլվածք
  5. Աղմուկ ականջների մեջ
  6. Քթից արնահոսություն
  7. Ջերմություն՝ 38-40 աստիճան

∗Երրորդ աստիճան

  1. Կարմիր այնուհետև կապտավուն դեմք
  2. Զառանցանք, հալյուցինացիաներ
  3. Անկառավարելի ջղաձգումներ մկաններում
  4. Բարձր ջերմություն՝ 41-42 աստիճան
  5. Սրտի աշխատանքը հասնում է րոպեում 140 կծկման
  6. Քրտնարտադրության կանգ
  7. Գիտակցության կորուստ (ընդհուպ մինչև կոմա)
  8. Անսպասելի մահ (մահացության ցուցանիշը – 20-30%)

Արևահարման պրոֆիլակտիկան

Իրականում ամեն ինչ շատ պարզ է, պետք է ընդամենը

Պետք է ընտրել հատուկ արևոտ եղանակների համար նախատեսված թերմոներքնազգեստ, որն առավելագույն արդյունավետությամբ հեռացնում է քրտինքը: Անգամ եթե այդպես դուք մի փոքր շոգեք, դա ավելի լավ է, քան մերկ մարմինը, քանի որ հագուստը հեռացնում է քրտինքը: Իսկ մերկ մարմնի վրա քրտինքը կուտակվում է, սկսում ծորալ, մնում է մաշկի վրա՝ խոչտնդոտելով մաշկի «շնչելուն» և հովացմանը:

Արևապաշտպան գլխարկ, բանդանա, բաֆ, պանամա, ցանկացած բան, որը կպաշտպանի գլուխն ու պարանոցը:

Ճիշտ քանակությամբ հեղուկ ընդունել

Արդեն բազմիցս կրկնել ենք իզոտոնիկների անհրաժեշտության մասին: Կարող եք գնել հատուկ սպորտային իզոտոնիկներ կամ ինքներդ պատրաստել տնային պայմաններում: Մեկ լիտր ջրին ավելացրեք կես թեյի գդալ կերակրի աղ, կիտրոնի հյութ, մի քանի գդալ շաքարավազ: Կարելի է պատրաստել կանաչ թեյ և այս ամենն ավելացնել դրա մեջ, կամ կարող եք դեղատնից գնել «Րեգիդրոն»: Սա նույն հանքանյութերով հարուստ փոշի է, սակայն առանց անուշահամ հավելումների, այնպես որ նկատի ունեցեք զզվելի համը և ճիշտ չափաբաժնով ավելացրեք որևէ հյութի, կամ թեյի մեջ: Շատ հաճախ մենք մոռանում ենք ժամանակին հեղուկ ընդունել, կամ պարզապես դժվար երթուղու վրա ծուլանում ենք իջեցնել ուսապարկն ուսերից և հանել ջրի շիշը: Այս դեպքերում շատ հարմար է հիդրացիոն պարկը, քանի որ խողովակը ձեռքի տակ է, և խմելը մեծ դժվարություն չի առաջացնում:

Ըստ հնարավորության խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, դրանք առավել վտգանգավոր են ցերեկային ժամերին:

Եթե այնուամենայնիվ բանը հասել է արևահարման

Հնարավոր է նա փսխած լինի և բերանի և քթի խոռոչում մնացորդներ կուտակված լինեն: Սա չափազանց վտանգավոր է, քանի որ խցանում է շնչուղիները: Պետք է մաքրել բերանի և քթի խոռոչը մնացորդներից, գլուխը թեքել ետ և կրկին ստուգել շնչառությունը: Անհրաժեշտության դեպքում անցնել արհեստական շնչառության և սրտի անուղղակի մերսման (CPR)՝ մինչև տուժածն ուշքի գա։

Եվ հիշեք՝ այս ամենը կարող եք խուսափել, եթե պարզապես բավարար քանակությամբ ջուր խմեք և գլխարկ կրեք:

Օգտակար է իմանալ