2024 թ.-ի մայիսի 9-12-ը (4 օր, 3 գիշեր, որից 3-ը ոչ աշխատանքային օրեր են) լեռների սիրահարներին առաջարկում ենք «Ծովու բոլոր» նախագծի շրջանակներում բարձրանալ Վարագ և Արտոս լեռները:
Ճանապարհորդության ընթացքում այցելելու ենք հայտնի և անհայտ վայրեր, լողալու ենք Վանա լճում, բարձրանալու ենք Վասպուրականի հայտնի լեռները, որտեղից բացվում է տեսարան դեպի Վանա լիճն ու շրջակա լեռնաշխարհը:
Օր 1: Երևան – Վան
Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները կուղևորվենք դեպի Վան:
Ճանապարհին կտեսնենք Արաքս գետն ու Բարդող լեռը։ Անցնելով Սուրմալուի դաշտը կսկսենք բարձրանալ Խարաբաբազարի լեռնանցք և անցնելով Հայկական Պար լեռնաշղթան կուղևորվենք դեպի Բայազետ։ Այնուհետև անցնելով Թոնդրակի լեռնանցքը կմտնենք Աբաղայի դաշտ և կուղևորվենք Վան։
Գիշերակացը հյուրանոցում:
Օր 2: Վերելք Արտոս լեռ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի պատմական Ոստան գավառ: Մեքենաներով հնարավորինս մոտենում ենք Արտոսին և սկսում վերելքը:
Արտոս լեռը գտնվում է Վանա լճի հարավային ափի մոտ՝ Հայկական Տավրոս լեռնահամակարգի Արտոսի լեռնաճյուղում։ Բարձրությունը 3550 մետր է: Լանջերը ծածկված են լեռնատափաստանային և ենթաալպյան բուսականությամբ։ Գագաթից բացվում է տեսարան դեպի Սիփան լեռը, Վանա լիճը և նրա կղզիները՝ Աղթամար և Առտեր:
Գագաթից իջնելուց հետո ուղևորվում ենք Վան։ Գիշերակացը հյուրանոցում:
- Հարաբերական բարձրությունը՝ 1500 մ
- Երթուղու երկարությունը՝ 13 կմ
Օր 3: Վերելք Վարագ լեռ
Վարագ լեռը գտնվում է Վասպուրականի բարձրավանդակում՝ Վան քաղաքից 9 կմ արևելք: Ժայռոտ է, կազմված է թխագույն ապարներից։ Բարձրությունը 3200 մետր է: Վարագը միշտ եղել է վասպուրականցիների ամենասիրելի լեռը, որի մասին հյուսվել են շատ ավանդույթներ։ Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Վանա լիճը։
Վարագի լանջին է կառուցված Վարագավանքը, որը կտեսնենք վերելքից հետո:
Վերելքից հետո ուղևորվում ենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում:
- Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
- Երթուղու երկարությունը՝ 14 կմ
Օր 4: Խծկոնք – Կարս – Երևան
Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի Երևան։ Ճանապարհին ունենալու ենք թեթև քայլարշավ դեպի Խծկոնքի վանք։ Մեր վերջին կանգառը լինելու է Կարսում։ Մի քիչ զբոսնելուց և սնվելուց հետո ուղևորվում ենք Երևան։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ, ձեռնափայտեր, առաջին օրվա սնունդը (մնացածը կկազմակերպենք տեղում), ջուր, դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը` 4:00
Ճամփորդությունն իրականացվում է Mitsubishi Delica մակնիշի 4×4 մեքենաներով, որպեսզի հնարավորինս մոտենանք դեպի արշավների մեկնարկի վայրերը։
Մասնակցության արժեքը`
Արժեքի մեջ ներառված է՝
- Ուղեկցորդների ծառայություն
- Տրանսպորտ (4×4 մեքենաներ)
- 3 գիշերակաց հյուրանոցում
- 3 նախաճաշ հյուրանոցում
- Վիզայի արժեքը (Թուրքիայի մուտքի վիզան պատրաստում ենք մենք)
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Սնունդը (բացի նախաճաշերից)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ստուգեք անձնագրի վավերականության ժամկետը։
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մայիսի 2-ը: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ։