info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ստեփանավանի դենդրոպարկ

Ստեփանավանի դենդրոպարկ

Ստեփանավանի դենդրոպարկ

Ստեփանավանի դենդրոպարկը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Գտնվում է ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա։

Ստեփանավանի դենդրոպարկ

1931 թվականին այգին հիմնադրել է լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Մինչև 1984 թվականը Լեոնովիչն աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին։ 1998 թվականին տարածքը ստացել է հատուկ պահպանման գոտու կարգավիճակ։

Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա դեկորատիվ ծառեր։ Ընդհանուր տարածքի միայն մի մասի վրա են տեղակայված էկզոտիկ և յուրահատուկ բույսեր։ Գերակշռող մասը մինչ օրս զբաղեցնում է բնական անտառը: Հատկապես կարևոր են այգու սոճիները, որոնց շնորհիվ օդն այստեղ շատ օգտակար է շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Դենդրոպարկի բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։

Այգու ավելի քան 500 բուսատեսակներից առանձնանում են կալիֆորնիական 5 սեքվոյաները։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ