info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սմբատաբերդ – Ցաղաց Քար

Սմբատաբերդ

Սմբատաբերդ

Կիրակի՝ 4․10․2020 ուղևորվում ենք Վայոց Ձոր։

Մեր առաջին նպատակակետը Սմբատաբերդն է, որը Հայաստանի ամենալահզոր բերդերից է, գտնվում է Եղեգիս գյուղի արևմտյան կողմում, արևելյան և հարավային կողմերից եզերվում է Եղեգիսի, արևմտյան կողմից` Արտաբույնքի ձորերով: Սմբատաբերդը հանդիսացել է Եղեգիս գյուղաքաղաքի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետը:

Այնուհետև կքայլենք դեպի Ցաղաց քար վանքային համալիր, որն ուսումնասիրելուց հետո կիջնենք Եղեգիս գյուղ։

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)

Հանդիպման ժամը` 8։00

Մասնակցության արժեքը` 6500 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն

Ինչպե՞ս գրանցվել՝

Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին։

Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Քարտային հաշիվ 2052 0222 1888 7001
ArCa: 4578 9100 0000 7199 (TIGRAN SHAHBAZYAN)

Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։

Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ