info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սմբատաբերդ և Զորաց տաճար

Սմբատաբերդ

Սմբատաբերդ

Կիրակի՝ 16․03․25

Հրավիրում ենք իրականացնել արշավ Վայոց Ձորի մարզում, որի ընթացքում կծանոթանանք մարզի մի շարք մշակութային կոթողներին։

Կուղևորվենք Եղեգիս գյուղ և կիրականացնենք արշավ դեպի հայոց նշանավոր բերդերից մեկը՝ Սմբատաբերդ։ Այն համարվում է Հայաստանում ամենալավ պահպանված հզոր բերդերից մեկը։ Սմբատաբերդը եղել է Եղեգիս գյուղաքաղաքի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետը։

Սմբատաբերդ

Ծանոթանալով բերդի պատմությանը և վայելելով այստեղից բացվող աննկարագրելի գեղեցիկ տեսարանը դեպի Թեքսարի լեռներ՝ կվերադառնանք Եղեգիս գյուղ և կծանոթանանք գյուղի 3 նշանավոր եկեղեցիներին՝ Սբ․ Նշան (Կարապետ) (XI-XIII դդ.), Զորաց տաճար (XIV դ.), Սբ. Աստվածածին (վերանորոգված 1703 թ.)։ Հատկապես իր ճարտարապետական յուրօրինակությամբ աչքի է ընկնում Զորաց տաճարը, որը միջնադարյան հայ ճարտարապետության չկրկնվող հուշարձաններից է։

Զորաց տաճար

Օրվա վերջում կուղևորվենք Եղեգիս գյուղի հրեական գերեզմանոց (XIII-XIV դդ.), որը համարվում է աշխարհում պահպանված եզակի միջնադարյան հրեական մշակութային ժառանգության նմուշ։

Ճանապարհին կանգառ կունենանք Եղեգնաձորի Ֆուդ կորտի մոտ։

Երթուղու երկարությունը` 8 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400 մ

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 08։30
Մասնակցության արժեքը` 8 500 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։