info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սմբատաբերդ և Հորբատեղի գեյզեր

Սմբատաբերդ և Հորբատեղի գեյզեր

Սմբատաբերդ և Հորբատեղի գեյզեր

Կիրակի՝ 30․03․25

Հրավիրում ենք իրականացնել փոքրիկ քայլարշավ Վայոց Ձորի մարզում։

Տուրի սկզբում կայցելենք Հորբատեղ գյուղ, որտեղ կտեսնենք 17-րդ դարի Ս. Հրեշտակապետաց բազիլիկ եկեղեցու ավերակները, այնուհետև գյուղից կիրականացնենք կարճ և բավական հեշտ քայլարշավ դեպի Հորբատեղի գեյզեր։ Գեյզերի մոտ կունենանք կանգառ, որպեսզի տեսնենք ժայթքումը։

* Խնդրում ենք գրանցվելիս հաշվի առնել, որ գեյզերի ժայթքումը բնական երևույթ է և նախապես կանխատեսել դրա ժայթքումը հնարավոր չէ։

Հորբատեղի գեյզեր

Այնուհետև կուղևորվենք Արտաբույնք գյուղ, որտեղից կսկենք մեր արշավը դեպի Սմբատաբերդ, որը Հայաստանի ամենալավ պահպանված հզոր բերդերից է։ Սմբատաբերդը հանդիսացել է Եղեգիս գյուղաքաղաքի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետը: Այստեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Թեքսարի լեռները։

Սմբատաբերդ


Արշավից հետո կրկին կվերդառնանք Արտաբույնք գյուղ։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Եղեգնաձորի «Ֆուդ Կորտ»-ի մոտ։


Արշավի երկարությունը՝ 9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400 մետր

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը՝ 08։00
Մասնակցության արժեքը` 8 500 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Գիդի ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝

Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա տուրեր

Exit mobile version