info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սիփանի նետ

Սիփանից արևելք` ուղիղ գծով 55 կմ հեռավորության վրա, Նազիկ և Խաչլվա լճերի միջև է գտնվում Բիլեջանի լեռնազանգվածը։ Զանազան լանջեր ու գագաթներ ունեցող այս լեռնազանգվածի ամենաբարձր գագաթը համանուն սրածայր լեռն է։ Բարձրությունը` 2743 մետր։ Նախկինում լեռնազանգվածն ավելի անտառածածկ էր և լանջերից մեկը կրում էր Այգեստան անունը։ Ըստ ավանդության լեռնազանգվածի անունը կապված է Հայկ նահապետի ու Բաբելոնի տիրակալ Բելի մենամարտի հետ։ Հայկի նետից սպանված Բելի մարմինը դրվել է լեռան գագաթին։ Այստեղից էլ առաջացել է անունը՝ Բելի ջան (Բելի մարմին)։ Այս ավանդությանն ի նպաստ է խոսում նաև լեռնազանգվածի «Գերեզմանք» անունը (հայերեն գերեզման բառից)։

Սիփանի նետ

Բիլեջան (Բելիջան) գագաթը մոտակա Նեխ Մասիք (Սիփան) և Սարակն (Նեմրութ) լեռների հետ կազմում է եռանկյուն, որը ստացել է «Սիփանի նետ» անունը։

Նեմրութա Ծովակ

Լուսանկարում երևում է Գրգուռ լեռը, այնուհետև Սարակն (Նեմրութ) հրաբխի խառնարանն ու խառնարանային Նեմրութա Ծովակ լիճը, ավելի հյուսիս՝ Նազիկ լիճը և ամենավերևում Խաչլվա լիճը։ Նազիկի ու Խաչլվայի արանքում (դեպի արևմուտք) Բելիջանի (Բիլեջան) լեռնազանգվածն է։

Հայկական լեռնաշխարհ