Սիփան Գրիգորյան
2004-2011 թ. սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական բաժնում: Քանի որ լուսանկարչությունը դա կինոօպերատորության հիմքն է` ես սիրեցի այն իմ մասնագիտության պես: Լուսանկարել սկսել եմ 2003 թվականից: Աշխատել եմ իմ մասնագիտությամբ հենց առաջին ուսանողական տարուց: Լուսանկարչությունն ինձ համար ինքնաարտահայտման, ինքնադրսևորման, հոգուս խոսքը մարդկանց հասցնելու միջոցն է:
Նախընտրում եմ մինիմալիզմը
Լուսանկարչության մեջ նախընտրում եմ մինիմալիզմը, սիմվոլիզմը, սյուրռեալիզմը և նատուրալիզմը: 2011-2016 թվականներին ժամանակավոր դադարեցի լուսանկարել: Բայց 2016 թվականի գարնանը ապրեցի վերածնունդ, և սկսեցի ինտենսիվ զբաղվել իմ սիրած գործով: Լուսանկարներս մասնակցել են ֆոտոմրցույթների և արժանացել մրցանակների: Արշավել սկսել եմ պատանեկության տարիներից, բայց ցավոք այդ ժամանակ ֆոտոխցիկ չունեի իմ տեսած հրաշքները ֆիքսելու ու իմ ապրած զգացողությունները դիտորդին փոխանցելու համար: Մինչ այս արշավում էի մենակ, սակայն 2016 թվականին ծանոթացա ARMGEO-ի հրաշալի անդամների հետ և իմ արշավական լուսանկարչությունը դարձավ էլ ավելի հետաքրքիր:
Մեր ակումբի անդամները