Շիկալիճ լեռ
Քարհանքի լեռներ
Երկարությունը՝ 14 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Շիկալիճ լեռ (2402 մ)
Կոորդինատները՝ 40°51’54.79, 44°31’30.64
Լեռնաշղթան գտնվում է Լոռու մարզում: Հանդիսանում է Բազումի լեռների հվ.-արլ. ճյուղավորությունը: Սկսվում են Բազումի լեռների Շատեր գագաթից և հվ.-արլ. ուղղությամբ ձգվում մինչև Շիկալիճ գագաթը, որտեղից, փոխելով ուղղությունը դեպի հս.-արլ., իջնում Գայլաձորի կիրճը: Ջրբաժան է Փամբակ գետի և նրա ձախ վտակ Վահագնի միջև: Լեռների հս.-արլ. և հվ.-արլ. լանջերն անտառապատ են:
Շիկալիճ լեռ
Շիկալիճ լեռը գտնվում է Լոռու մարզում, Քարաբերդ գյուղից 2,5 կմ հս.: Գագաթը ժայռոտ է: Գագաթից երևում է Վանաձոր քաղաքը:
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի և Անի Սարգսյանի