Շարայի լեռ
Շարայի լեռ կամ Սուրբ Հովհաննես լեռնագագաթը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արագածի ու Փամբակի լեռնաշղթայի միջև։ Բարձրությունը 2475 մ է, հիմքի շրջագիծը՝ մոտ 5 կմ։ Կազմված է անթրոպոգենի լավաներից, խարամներից, ջրասառցադաշտային նստվածքներից։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է։
Լեռան անվանումը, ըստ ավանդության, կապված է Շիրակի անվանադիր տիրակալ Շարայի անվան հետ։
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի
Ճանապարհորդական բլոգ