Սևքար լեռ
Բարձրությունը` 3063 մ
Վարդենիսի լեռնաշղթա
Կոորդինատները` 40° 0′ 34.2″, 45° 17′ 47.4″
Սևքար (Սևսար) լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում` Վարդենիսի լեռնավահանի հարավ-արևելյան հատվածում: Անունը ստացել է լանջերին առկա հրաբխային սև քարերի համար։
Սևքարի (Սևսարի) աստղադիտարանը
Լեռան հյուսիսային լանջին` 2700մ բարձրության վրա, պահպանվել է հնագույն ժամանակների մարդու տիեզերագիտական իմացությունները պատկերող «աստղադիտարանը»: Այն ներկայացնում է կենդանակերպի համաստեղությունները: Ժայռապատկերները դրոշմված են 2 մեծ, կողք-կողքի դրված սալաքարերի վրա: Պատկերների կենտրոնում արևի ժամացույցն է, որի շուրջ զետեղված են կենդանակերպի համաստեղությունների և երկնային այլ մարմինների սիմվոլիկ պատկերները: Այստեղ կան նաև մարդ-հսկաների պատկերներ: Ուշագրավ է արեգակնային ժամացույցի օրը 12 մասերի բաժանված լինելը, որը խորհրդանշում է գիշերվա և ցերեկվա 12 ժամերը:
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի