Առաջին անգամ այս ժայռն իմ կողմից ուշադրության արժանացավ Վարդենիս լեռան վերելքի ճանապարհից:
Սևաժայռը Վարդենիս լեռան լանջերից
Մտածեցինք լավ լեռ է երևում մի օր կարելի է գալ բարձրանալ: Հաջորդ անգամ այս լեռն ուշադրության արժանացավ Կալասար լեռան վերելքի ճանապարհից:
Սևաժայռը Կալասարից
Այս սարի մասին ոչ մի տեղ ոչ մի տեղեկությույն չգտնելով որոշեցինք իրականացնել էքսպեդիցիոն արշավ: Ձեզ ենք ներկայացնում Սևաժայռի լուսանկարները: Գագաթից բացվում էր հիանալի տեսարան դեպի Սևաժայռ և Վարդահովիտ գյուղերը: Հեռվում երևում էր Վայոցսարը, Վարդենիսի լեռների գագաթները՝ Աստղոնքը, Սոխասարը, Սանդուխտասարը, Վարդենիսը և այլն:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Դավիթ Վարդանյանի և Տիգրան Շահբազյանի