info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արշավ Սեմյոնովկայից՝ Գոշ

Արշավ Սեմյոնովկայից՝ Գոշ

Արշավ Սեմյոնովկայից՝ Գոշ

Շաբաթ՝ 12․10․2024

Միացի՛ր մեր լեռնանցմանը Գեղարքունիքից Տավուշ:

Արշավը սկսելու ենք Սեմյոնովկա գյուղից: Անցնելու ենք Արեգունու լեռներով և իջնենք Խաչարձանի կիրճ։

Լեռներում ծվարած նախկին Գեղատափ գյուղն անցնելուց հետո կհասնենք Ճերմակավան և կիջնենք դեպի Գոշի լիճ։

Արշավն ավարտելու ենք Գոշ գյուղում:

Երթուղին անցնում է ալպյան մարգագետիններով և Տավուշի անտառապատ լեռներով։

Ճանապարհին չկան կտրուկ վերելքներ, քանի որ Սեմյոնովկան գտնվում է ավելի բարձր դիրքում՝ գրեթե ողջ ճանապարհն իջնում է դեպի ներքև։

Գոշի լիճ

Երթուղու երկարությունը՝ 22 կմ

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը՝ 7:00
Մասնակցության արժեքը՝ 9 000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Ուղեկցորդների ծառայություն
Տրանսպորտ

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/3GHAt9H

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։

Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին
հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։

Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ