2017 թ-ի հունվարի 27-ին Team Time սրճարանում տեղի ունեցավ սեմինար թեմայով: Սեմինարը վարեց Հայկական աշխարհագրական նախագծի նախագահ Տիգրան Շահբազյանը:
Սեմինարի նպատակը
Սեմինարի հիմնական նպատակն էր իրազեկել մարդկանց Հայկական լեռնաշխարհի տեղի, դիրքի, սահմանների մասին, ինչպես նաև անդրադառնալ «Հայկական լեռնաշխարհ» հասկացությանը որպես միջազգային տերմին, ներկայացնել Հայկական լեռնաշխարհի բարձր կետերը, անդրադառնալ Հայաստանի Հանրապետություն և Հայկական լեռնաշխարհ հասկացությունների տարբերություններին:
Հայկական լեռնաշխարհ և Հայկական բարձրավանդակ հասկացությունների տարբերությունները
Սեմինարի սկզբում ներկայացվեց, թե Հայկական լեռնաշխարհը ինչ երկրաբանական պրոցեսներիի արդյունքում է ձևավորվել: Լեռնաշխարհի դիրքը դիտարկվեց մակրո մեզո, միկրո մակարդակներով, անուհետև ներկայացվեց նրա ռելիեֆը, ռելիեֆի հիմնական միավորները՝ լեռնաշխարհը շրջապատող ծալքաբեկորավոր լեռները, միջնաշխարհը և դրանց ավելի փոքր միավորները: Ներկայացվեց Հայկական լեռնաշխարհ և Հայկական բարձրավանդակ հասկացությունների տարբերությունները:
Այնուհետև անդրադարձ կատարվեց լեռնաշխարհի ամենաբարձր գագաթներին, գործող և հանգած հրաբուխներին, խոշոր լճերին և նրանց ծագումնաբանությանը, էնդեմիկ կենդանիներին: