info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սեմասար լեռ

Սեմասար / Թեքսարի լեռներ

Թեքսարի լեռնազանգվածը գտնվում է Վայոց ձորի մարզում: Հանդիսանում է Վարդենիսի լեռների հարավային ճյուղավորությունը: Սկսվում է Վարդենիսի լեռների Սանդուխտասարից և հարավային ուղղությամբ ձգվում դեպի Շեկսարը, ապա թեքվելով հվ-արմ.՝ հասնում մինչև Պարզկա գագաթը: Երկարությունը 45 կմ է:

Թեքսարի լեռների ամենաբարձր կետը

Ամենաբարձր կետը՝ Սեմասարն է (3385 մ): Գտնվում է Գետիկվանք գյուղից 7 կմ հյուսիս արևելք: Նրա հյուսիս արևելյան լանջերից հոսող աղբյուրներից  են սկիզբ առնում Արփա, իսկ հարավային լանջերից՝ Եղեգիս գետի ձախ վտակ՝ Բերքաձորը: Նրա լանջերը ծածկված են ալպյան և մերձալպյան բուսականությամբ ու քարացրոններով:

Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում