Սարսանգի ջրամբար
Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի հյուսիսում՝ Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի միջին հոսանքում: Ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Սարսանգը կառուցվել է ոռոգիչ և էներգետիկ մեծ նշանակություն ունեցող Թարթառ գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: Սարսանգի ջրամբարն ունի ավելի քան 600 խմ ջրատարողություն, որից 500 մլն խմ-ն՝ օգտակար:
Ձմռանը ջրամբարը չի սառցակալում
Անտառներով շրջապատված Սարսանգում նաև ձկնաբուծություն կա: Սարսանգի ջուրն օգտագործվում է և ոռոգման, և էներգետիկ նպատակներով: Սարսանգի շրջակայքից բացվում է հիանալի տեսարան դեպի Մռավի լեռնաշղթան և Մռավ լեռը:
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի և Տիգրան Շահբազյանի