2017 թ.-ի հուլիսի 19-ին ArmGeo -ն կազմակերպել էր կինոդիտում, որը տեղի ունեցավ Թիմ Թայմ հակասրճարանում: Դիտեցինք «Երկրի Աղը» (The Salt of the Earth) վավերագրական ֆիլմը:
Ֆիլմը պատմում է բրազիլացի լուսանկարիչ Սեբաստյան Սալգադուի մասին, ով իր լուսանկարների միջոցով ցույց է տալիս ժամանակակից աշխարհի սոցիալ-տնտեսական խնդիրները և տարբեր ժողովուրդների ապրելակերպը:
Մրցանակներ. Օսկարի 87-րդ մրցանակաբաշխություն` «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ», Կաննի միջազգային փառատոն՝ «Հատուկ հայացք», «Էկումենիկ ժյուրիի մրցանակ», Եվրոպական կինոակադեմա 2015թ.՝ «Հանդիսատեսի համակրանք»:
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի